Invalid username or password
Տավուշի մարզի Նավուր գյուղում առաջիկա մեկ ամսում կգործարկվի խոզապուխտի արտադրության գործարան: Այն հնարավորություն կտա շրջակայքի գյուղացիական տնտեսություններին ավելացնել իրենց արտադրական հնարավորությունները:
Այդ մասին իր պաշտոնավարման 100 օրվան նվիրված ասուլիսում հայտնեց մարզպետ Հայկ Չոբանյանը: «Առաջիկա 1 ամսվա մեջ գործարկվելու է մսի վերամշակման՝ խոզապուխտի գործարան: Արդեն իրականացվում են սարքավորումների տեղադրման աշխատանքները: Այս փուլում մեծ արտադրամաս չի լինելու, ապահովվելու է շուրջ 50 հոգու զբաղվածություն»,-ասաց մարզպետը:
Այն լինելու է մթերման կետ, այսինքն` մեծ հնարավորություն կլինի շրջակայքի համայնքների գյուղացիական տնտեսությունների համար, ովքեր շուկայական գներով կմթերեն մսաթերքը: Մարզպետը նկատեց, որ գործարանը հնարավորություն կտա մեծացնել շրջակա համայնքների գյուղացիական տնտեսությունների՝ խոզաբուծության արտադրական հնարավորությունները:
Դիտումներ 884
Հատուցումները տրամադրվելու են 2020 թվականի դեկտեմբերի 24-ի ընդունված օրենքի՝ թիվ 2180-Ն, որոշմամբ՝ ՀՀ պաշտպանության, արտակարգ իրավիճակների նախարարությունների, ՀՀ ազգային անվտանգության ծառայության կամ ՀՀ ոստիկանության տրամադրած անվանացանկի հիման վրա։ Շահառու են հանդիսանալու անհայտ կորած զինծառայողի ծնողը և ամուսինը։
Շահութահարկի նվազեցումից մինչև ԱԱՀ գումարի վերադարձի նոր մեխանիզմ:
Առաջիկայում հիմնադրամը հանրությանը կներկայացնի 2021 թվականի բյուջեն, որը կներառի Կենտրոնական բանկի կողմից 2021 թվականի ընթացքում ֆինանսավորելիք ծախսերը: