Invalid username or password
Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայի ժողովրդական տնտեսության ձեռքբերումների ցուցասրահ-համալիրի հայկական տաղավարում մայիսի 23-25-ը կանցկացվի «Տավուշի օրեր Մոսկվայում» բիզնես ցուցահանդեսը: Ցուցահանդեսին մասնակցելու են Տավուշի մարզի շուրջ 20 արտադրական կազմակերպություն և տնտեսվարող սուբյեկտ: Միջոցառմանը հրավիրված են նաև ավելի քան 30 ռուսաստանաբնակ գործարար տավուշցիներ, ինչպես նաև՝ Մոսկվայի կառավարության, առևտրաարդյունաբերական ոլորտի բարձրաստիճան պաշտոնյաներ,ինչպես նաև խոշոր առևտրային ցանցերի ներկայացուցիչներ:
Մարզի պատվիրակությունը ղեկավարում է ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը, ում նախաձեռնությամբ մայիսի 23-ին ժամը 15-ին Մոսկվայի Ժողովրդական տնտեսության ձեռքբերումների ցուցասրահ-համալիրում նախատեսվում է հանդիպում Տավուշցի գործարարների և մարզի արտադրողների ներկայացուցիչների հետ:
Պաշտոնական միջոցառումը կսկսվի մայիսի 24-ին ժամը 12-ին: Միջոցառման Ռուսաստանի կազմակերպիչն է Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության Առևտրական ներկայացուցիչ Կարեն Ասոյանը:
Դիտումներ 1142
Այդ մասին հայտարարել է ԵՏՀ նախարար Գեղամ Վարդանյանը:
Օրենսդրական փոփոխություններ՝ ուղղված Հայաստանի գործարար միջավայրի բարելավմանը:
Նիստի շրջանակում 2021թ. համար Հարկային ծառայությունների ղեկավարների համակարգող խորհրդի նախագահ է ընտրվել ՀՀ ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը: Հաջորդ՝ 28-րդ նիստը կանցկացվի Հայաստանի Հանրապետությունում՝ 2021թ. հոկտեմբերին: