Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Տավուշի սահմանապահ գյուղերը՝ գործընկերների ուշադրության կենտրոնում

Վերադարձ լուրերի բաժին

16:37 , 08 Սեպտեմբեր 2020

Ներքին Կարմիրաղբյուրում նոր փողոցներ կլուսավորվեն: Սահմանապահ գյուղին աջակցելու՝ գործընկեր կազմակերպությունների որոշումն արդեն աշխատանքային ընթացք է ստացել: Վիվա-ՄՏՍ-ի աջակցությամբ՝ Վայրի բնության ու մշակութային արժեքների պահպանման հիմնադրամն սկսել է էներգախնայող համակարգի ներդրման՝ երկրորդ փուլի աշխատանքները: Դրանք ժամանակավորապես ընդհատվել են՝ հուլիսին սահմանում տիրող իրավիճակի պատճառով, սակայն կարճ ժամանակ անց վերսկսվել են:

b4b.am

Երեսուն տարվա խնդիրը լուծելու համար, սահման պահող գյուղը ժամանակին հնարամիտ մոտեցում է դրսևորել: Ֆինանսական միջոցներով պայմանավորված՝ հարցը լուծվել է մասամբ. ոչ այնպես, ինչպես անհրաժեշտ է, այլ այնպես՝ ինչպես հնարավոր է: Հակառակորդի անկանխատեսելի վարքագծից խուսափելու նպատակով՝ թույլ լուսավորող լուսատուներն ամրացվել են տարբեր նպատակի ծառայող փայտյա հին սյուներին: Իսկ դրանք անձրևաջրերից պաշտպանելու համար՝ որպես պաշտպանիչ կաղապար, օգտագործվել են ըմպելիքների համար նախատեսված պլաստմասե տարաները: LED լուսատուներով գյուղը համալրելու՝ գործընկեր կազմակերպությունների աջակցությունից հետո, ինքնաշեն լուսատուներն այլևս չեն շահագործվել:

b4b.am

«Երբ առաջին անգամ տեսանյութում տեսա, թե ինչպես եք փորձել ձեր ուժերով լուծել լուսավորության խնդիրը` զգացի, որ անհրաժեշտ է շատ արագ արձագանքել։ Ուրախ եմ, որ հիմա խնդիրը կարգավորվել է։ Սահմանապահ գյուղում ապրողը պետք է վստահ լինի, որ անտեսված չէ։ Ամուր մնացեք, շենացրեք հողը և միշտ լավատես եղեք։ Ձեր կողքին ենք»,-տեսազանգի ժամանակ ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

b4b.am

2019 թվականին, գործընկերները Ներքին Կարմիրաղբյուրում տեղադրել են 48 LED լուսարձակ՝ լուսավորելով կարևոր նշանակության՝ շուրջ 1800մ հատված: Ընթացքում են շուրջ 1200 մետրի լուսավորության աշխատանքները: Այդ նպատակով կտեղադրվի ևս 32 LED լուսարձակ: Գյուղի վարչական ղեկավարը կարևոր է համարում ժամանակակից համակարգի ընձեռած առավելությունը:

b4b.am

«Եթե նախկինում, ժամը 19:00-ից հետո, մարդիկ տանից դուրս չէին գալիս, այժմ այլ պատկեր ունենք: Ոգևորությունը մեծ է. անգամ կեսգիշերից հետո, գյուղում շարժ կա: Մարդիկ համեմատաբար հանգիստ են, գյուղը կանգուն է և հակառակորդի կողմից երևում է լույսերի մեջ»,-ասել է վարչական ղեկավար Լևոն Առաքելյանը:

b4b.am

Մինչև տարեվերջ, Վիվա-ՄՏՍ-ն ու Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը, Հայաստանի տարբեր մարզերում կլուծեն փողոցների լուսավորության խնդիր: LED լուսատուները խնայողության, բնապահպանական արդյունքի և լույսի որակի տեսանկյունից, առայժմ անգերազանցելի են:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

5000 նոր աշխատատեղեր կամ չվարձատրվող արձակուրդից վերադարձածներ

ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված հուլիս ամսվա պաշտոնական թվերը փաստում են, որ 2020թ.-ի հուլիսին գրանցված աշխատողների թվաքանակը հունիսի նկատմամբ նվազել է 554-ով։

25.09.2020: Շաբաթական ամփոփ տվյալներ

Սեպտեմբերի 14-20-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 99.4 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 39.6 մլն ԱՄՆ դոլար:

Հայաստանի ստարտափ ակադեմիայի «Traction» ծրագիրը կներկայացնի իր 9 շրջանավարտ-ընկերություններին առցանց անցկացվող Դեմո օրվա ընթացքում

Եվրոպական միության և Վիվա-ՄՏՍ-ի աջակցությամբ իրագործվել է Հայաստանի ստարտափ ակադեմիայի «Traction» ծրագրի առաջին շրջանը: