Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Տավուշի մարզի սահմանամերձ 45 համայնքներում 2019 թ. ընթացքում կստեղծվեն նոր աշխատատեղեր

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Լուրեր

21:55 , 22 Փետրվար 2019

Տավուշի մարզի սահմանամերձ 45 համայնքներից 39-ում 2015թ. մեկնարկած ՄԱԿ-ի Զարգացման «Ինտեգրված աջակցություն գյուղական համայնքների զարգացմանը. համայնքների դիմակայունության ամրապնդում» ծրագրի շրջանակներում նոր աշխատատեղեր են ստեղծվել: b4b.am-ի փոխանցմամբ՝ մյուս 6 համայնքներում աշխատատեղեր կստեղծվեն 2019թ. ընթացքում:

«Ինտեգրված աջակցություն գյուղական համայնքների զարգացմանը. համայնքների դիմակայունության ամրապնդում» ծրագրի ղեկավար Արմեն Տիրատուրյանի խոսքով՝ ծրագրի նպատակը համայնքների բնակիչների կյանքը փոխելն է:

Ծրագիրն իրականացվում է Ռուսաստանի Դաշնության աջակցությամբ, սակայն Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիասինի խոսքով՝ իրենք հստակ պահանջ են դնում գյուղացիների առջև՝ ներդրման դեպքում համաֆինանսավորել ոչ պակաս, քան ընդհանուր բյուջեի 20%-ի չափով:

«Մենք չենք վախենում, ընդհակառակը՝ միտումնավոր գնում ենք այն գյուղերը, որտեղ դժվար է և վտանգավոր: Ռուսաստանի Դաշնության կողմից ֆինանսավորվող ծրագրի նպատակը աշխատատեղերի ստեղծումն է: Անել այնպես, որպեսզի գյուղացիները մնան իրենց համայնքներում և չարտագաղթեն: Անել այնպես, որ նրանք հաստատուն եկամտի աղբյուր ունենան»,- նշեց Մարիասինը: ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը նշեց, որ քննարկվում է ծրագրի շարունակականության հարցը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

«BUSUU» լեզուների ուսուցման հավելված՝ Վիվա-ՄՏՍ-ի բաժանորդների համար

2878 կարճ համարին ուղարկվող SMS հաղորդագրությունների համար հավելյալ գումար չի գանձվում: Ռոումինգում գտնվելիս, SMS հաղորդագրությունների համար վճարը գանձվում է համապատասխան ուղղության սակագների հիման վրա:

Ռալֆ Յիրիկյանը «Առաջնորդության դպրոցի» ուսանողներին ներկայացրել է Վիվա-ՄՏՍ-ի փորձը կառավարման ոլորտում

Դասախոսության ավարտին Ռալֆ Յիրիկյանը հորդորել է երիտասարդներին սահմանել նպատակներ ու ձգտել դրանց իրագործմանը:

Ucom-ը երկարացնում է անասահմանափակ ինտերնետի առաջարկը Level up 4700 և Level up 5500 բաժանորդների համար

Բաժանորդները կշարունակեն օգտվել անսահմանափակ ինտերնետից մինչև 2022 թվականի հունվարի 31-ը: