Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Տավուշի մարզը ներկայացվել է Չեխիայում անցկացված միջազգային զբոսաշրջային տոնավաճառում

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Լուրեր

11:30 , 12 Մարտ 2019

Չեխիայի Հանրապետության Հրադեց Կրալովե երկրամասի հեյտման (երկրամասի ղեկավար) Յիրժի Շտյեպանի (Jiří Štěpán) հրավերով ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի ղեկավարած պատվիրակությունը Մարտի 7-9-ին մասնակցել է Infotour & Cykloturistika 2019 միջազգային զբոսաշրջային հոբելյանական 20-րդ տոնավաճառին, ինչպես նաև հանդիպումներ և բանակցություններ ունեցել մարզի ղեկավարության հետ։ Այցին մասնակցել է նաև Չեխիայում ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը։ Տոնավաճառին մասնակցում էին Հրադեց Կրալովե երկրամասի հետ գործընկերային հարաբերություններ ունեցող պատվիրակություններ Ուկրաինայից, Լեհաստանից և Սլովակիայից։

Մարտի 8-ին տոնավաճառի շրջանակներում տեղի ունեցավ Տավուշի մարզի ինտերակտիվ ներկայացումը՝ իր տնտեսական ներուժի, զբոսաշրջային գրավչության և մշակութային արժեքների վերաբերյալ։ Նույն օրը Հրադեց Կրալովե երկրամասի ղեկավարության հետ հանդիպման ընթացքում մարզպետ Հ.Չոբանյանը և դեսպան Ա.Հովակիմյանը քննարկեցին երկու երկրների տարածաշրջանների և քաղաքների միջև գործընկերային կապերի ընդլայնման, տնտեսական և մշակութային կապերի զարգացման հեռանկարները։ Հրադեց Կրալովե երկրամասը գտնվում է Չեխիայի հյուսիս-արևելքում` սահմանակցելով Լեհաստանին։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

UCOM-ն առաջարկում է ձեռք բերել Alcatel 1S սմարթֆոնն ու նվեր ստանալ TWS Hiper Oki ականջակալներ

Ucom ընկերությունն առաջարկում է ձեռք բերել 2021թվականի արտադրության Alcatel 1S սմարթֆոնն ամսական ընդամենը 2000 դրամով և ստանալ նվեր` TWS Hiper Oki վարդագույն և կապույտ անլար ականջակալներից մեկը:

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկում է վարկավորման ծրագիր՝ ՀՀ կառավարության  19-րդ միջոցառման շրջանակներում

ՎՏԲ-Հայաստան Բանկը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության և «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի հետ համատեղ COVID19-ի տնտեսական հետևանքների չեզոքացման ՀՀ կառավարության 19-րդ միջոցառման շրջանակներում, հայտարարում է փոքր բիզնեսի վարկավորման և այս սեգմենտի հաճախորդների բիզնես-ծրագրերին օժանդակություն ցուցաբերելու մասին:

EURO 2020-ի ընթացքում UCOM-ի բաժանորդները կմասնակցեն UMETER քվեարկություն-խաղարկությանը

Քվեարկությանը միացած բոլոր բաժանորդները կմասնակցեն յուրաքանչյուր ուրբաթ օրն ացկացվող խաղարկությանը, որի ընթացքում պատահականության սկզբունքով կընտրվեն 80 հաջողակներն, ովքեր և կստանան սպասված նվերը: Խաղարկությունը կցուցադրվի Ucom TV ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերով: