Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Տասնամյակի միլիարդատերերը

Վերադարձ լուրերի բաժին

11:48 , 25 Դեկտեմբեր 2019

Ֆորբսը ներկայացրել է անցած տասնամյակի ամենահաջողակ գործարարներին, որոնք կարողացել են ահռելի գումարներ վաստակել: Այդ ցուցակը հերթական անգամ ապացուցում է մեծահարուստ Ուորեն Բաֆետի ներդրումային ռազմավարության իրատեսականությունը՝ «Գնել և ընդմիշտ պահել արժեթղթերը»: Այդ փիլիսոփայությունը միլիարդատեր Բաֆետն ընդօրինակել է Նեբրասկայում գնած մի գրքից: Փորձը ցույց է տվել, որ պատմության ընթացքում այդ մոտեցումն ամենահաջողվածներից մեկն է: Համենայն դեպս, անցած տասնամյակի ընթացքում այն իրեն ամբողջությամբ արդարացրել է: Բաֆետը մինչև հիմա Berkshire-ի իր արժեթղթերից որևէ մեկը չի վաճառել:

Գործարարը, հետևելով այդ ռազմավարությանը, 2010-2019 թթ. ընթացքում կարողացել է վաստակել 42 միլիարդ դոլար: Այսօր նրա կարողությունը 89 միլիարդ է: Այդպիսով՝ նա անցած տասնամյակում ամենաշատը վաստակած միլիարդատերերի ցուցակում զբաղեցրել է 7-րդ տեղը:

Տասնամյակի մեծահարուստների ցուցակում գերազանցապես այն մարդիկ են, որոնք եղել են իրենց ղեկավարած ընկերությունների հիմնադիրը կամ գործադիր տնօրենը և մինչև հիմա տնօրինում են արդեն հանրային դարձած իրենց ընկերությունների արժեթղթերի մեծ մասին: Նման ռազմավարությամբ նրանցից յուրաքանչյուրը 2010-2019 թթ. ընթացքում հարստացել է առնվազն 40 միլիարդ դոլարով:

Այդ ռազմավարությանն է հետևում նաև Microsoft ընկերության նախկին գործադիր տնօրեն Սթիվ Բալմերը: «Իմ երակներում Մայքրոսոֆթ է հոսում արդեն 34 տարի, և դա այդպես կլինի միշտ: Ընկերությունը նոր բարձունքներ է գրավում, իսկ ես միշտ շահող կլինեմ՝ իմ բաժնետոմսերի շնորհիվ»,- ասել է նա:

1-mark-zuckerberg-image

Ամենահաջողակ 10 գործարարներից 8-ը կարողության 80% և ավելին վաստակել է իր հիմնադրած կամ երբևէ ղեկավարած ընկերության բաժնետոմսերին տիրապետելու շնորհիվ: Այդ ցուցակում են Ուորեն Բաֆետը, Սթիվ Բալմերը, Ֆեյսբուքի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը, LVMH ընկերության ղեկավար Բեռնար Առնոն, Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը: Նույնիսկ չնայած պատմության ամենաթանկ ապահարզանին՝ Բեզոսը ցուցակում ներգրավվածներից ամենաշատը հարստացած գործարարն է: Նա 2010 թ.-ից մինչև հիմա կարողությունն ավելացրել է 97,4 միլիարդ դոլարով: Այսօր նա համարվում է աշխարհի ամենահարուստ մարդը: Սակայն տասնամյակի սկզբում նա միլիարդատերերի համաշխարհային վարկանիշում զբաղեցնում էր 43-րդ տեղը:

Newly appointed Hawking Fellow, Bill Gates KBE, co-chair of the Bill & Melinda Gates Foundation, speaks after receiving the Professor Hawking Fellowship 2019 at the Cambridge Union, Cambridge, Monday October 7, 2019.  The Professor Hawking Fellowship was founded by the Cambridge Union Society in 2017 and named in honour of Professor Stephen Hawking.   The Fellowship is awarded to an individual who is distinguished in the fields of science, technology, engineering and mathematics (STEM) and who has made a historic and/or significant contribution to social discourse in the STEM fields. Photograph : Luke MacGregor

Ամենաշատը հարստացածների ցուցակում է նաև Չինաստանի ամենահարուստ մարդը՝ Alibaba ընկերության հիմնադիր Ջեք Ման: Աղքատ ընտանիքում մեծացած գործարարի կարողության մոտ 60%-ը գոյանում է հենց Alibaba ընկերության բաժնետոմսերից: 2010 թ. նա ունեցել է 1,2 միլիարդ, այժմ ունի 42 միլիարդ դոլար:

Վերոնշյալ ցուցակում բացառություն է միայն Microsoft ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսը, որը չի տիրապետում իր հիմնադրած ընկերության բաժնետոմսերի մեծամասնությանը: Նա վաճառել կամ վիրաբերել է իր հիմնած ընկերության բաժնետոմսերի մեծ մասը և կառուցել ավելի բազմազան ներդրումային բուրգ: Անցած տասնամյակում նա հարստացել է 54,6 միլիարդ դոլարով:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Բեզոսի նոր ռեկորդը

Նա այժմ ունի 172 միլիարդ դոլար:

Դիրքերի բարելավում տնտեսության ազատության ինդեքսում՝ 13 կետով

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է Heritage Foundation-ի հրապարակած «Տնտեսական ազատության ինդեքս»-ը: