Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Տասը տարի առաջ գնված կիսակառույցը տուն կդառնա

Վերադարձ լուրերի բաժին

21:28 , 30 Հունիս 2020

Սիսիանում ակտիվ շինարարական աշխատանքեր են սկսվել: Շինհրապարակում տանտերերն են, որոնց կյանքի վերջին 18 տարին անցել է 5 տարբեր տներում: Սահակյանների վարձակալած՝ վերջին տան խունացած պատերն ամռանն ավելի տանելի են դարձել, սակայն բազմանդամ ընտանիքը ձգտում է օր առաջ ավարտել շինարարությունն ու կառուցել 10 տարի առաջ գնված կիսակառույցը:

IMG-011d937d1a6bd4cca132b31f183883c7-V

«Այս կիասկառույց շենքը գնել ենք շուրջ 10 տարի առաջ, սակայն չենք կարողացել կառուցել այն: Բնակարանաշինության ծրագրում ընդգրկվելուց հետո սկսել ենք աշխատանքները: Տանիքն արդեն կառուցել ենք, դուռն ու պատուհանները՝ տեղադրել: Հոսանքի հարցը լուծել ենք, այժմ էլ մնացածն ենք կատարում: Աշխատում եմ հորս և ընկերներիս հետ: Լավ տրամադրությամբ՝ վաղ առավոտից մինչև ուշ գիշեր աշխատում ենք: Ուզում ենք հաջորդ ամանորը նոր տանը նշել»,-ասել է տանտերը՝ Հունան Սահակյանը:

IMG-6f18233a48983ada6e1efddb321951b1-V

Հունանի նախաձեռնությանն աջակցում են բնակարանաշինության ծրագրի շրջանակներում գործակցող Վիվա-ՄՏՍ-ն ու «Հայաստանի ֆուլեր տնաշինական կենտրոնը»: Տարիներ շարունակ ներդրված ու կիրառվող մեթոդները ժամանակավորապես դադարեցվել են. կամավորական աշխատանքներ չեն իրականացվում՝ համավարակի պարտադրած պայմանների պատճառով: Թեև հեռավար կառավարման մեթոդով, բայց կազմակերպվում է շինանյութի մատակարարումը: Գործընթացն էլ գտնվում է գործընկեր կազմակերպությունների ուշադրության կենտրոնում:

«Գործընկերներով ձեր թիկունքին ենք։ Թեև այս օրերին փոխվել է միմյանց հետ շփման ձևը, բայց մեր նպատակը նույնն է, ձգտումն՝ անփոփոխ։ Ծրագիրը պետք է իրականացվի։ Մենք հիմա Երևան-Սիսիան հեռավորությունը կրճատեցինք տեխնոլոգիաների միջոցով ու տեսազանգով, իսկ երբ ամեն ինչ կարգավորվի՝ նաև կհանդիպենք։ Չհուսահատվեք, հակառակը՝ ջանասիրաբար աշխատեք և իրականցրեք ձեր երազանքը»,- տեսազանգի ընթացքում ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

IMG-2446d3fbd9770e8833e2aaa8021229cf-V

«Ստեղծվել է մի վիճակ, որը համատարած է ամբողջ աշխարհում: Դրա հետ մենք արդեն համակերպվել ենք, սակայն աշխատանքների կազմակերպման գործընթացը չպետք է տուժի: Ձգտում ենք ժամանակին տեղ հասցնել շինանյութը և ակնկալում, որ մինչև տարեվերջ կիրականացնեք ձեր ընտանիքի՝ տարիների երազանքը», – տեսազանգի ժամանակ ասել է «Հայաստանի Ֆուլեր տբաշինական կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը:

Ընթացիկ տարում հանրապետության տարբեր մարզերում կլուծվի 37 ընտանիքի բնակարանի խնդիր: Ծրագրի շարունակականությունն ապահովելու հարցում կարևոր տեղ է զբաղեցրել անցած տարիների արդյունքի գնահատումը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Բագրատաշենի անցակետում դեկտեմբերի 1-ից վերականգնվել են ամեն տեսակի բեռնատար տրանսպորտային միջոցների անխափան մուտքը և ելքը

Դեկտեմբերի 1-ից վերականգնվել է նաև Գոգավանի մաքսակետի բնականոն աշխատանքը: Այն ժամանակավորապես դադարեցվել էր՝ վրացական հատվածում ճանապարհների վերանորոգման նպատակով։

04.12.2020: Շաբաթական ամփոփ տվյալներ կենտրոնական բանկից

Նոյեմբերի 23-29-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 79.3 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 31.5 մլն ԱՄՆ դոլար:

Տնտեսվարողների գործարքների փաստաթղթավորման մասին

Ընդհանրապես, 2020 թվականի նոյեմբեր ամսվա փաստաթղթավորման ցուցանիշները զիջում են միայն սեպտեմբեր ամսին` գերազանցելով մնացած բոլոր ամիսների ցուցանիշները: