Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Տասը նոր համակարգիչ՝ Ամասիայի միջնակարգ դպրոցին

Վերադարձ լուրերի բաժին

13:47 , 14 Մարտ 2018

Շիրակի մարզի Ամասիա գյուղը հայտնի է իր խստաշունչ և տևական ձմեռներով: Առատ տեղումների և հաճախակի արձանագրվող ձնաբքի պատճառով, արևմուտքից Թուրքիային, իսկ հյուսիսից Վրաստանին սահամանկից բնակավայրն ամիսներ շարունակ «մեկուսանում է» աշխարհից: Այդ ժամանակահատվածում անօգուտ են դառնում նաև բնակիչների՝ գյուղական առօրյան փոքր-ինչ հետաքրքիր դարձնելու փորձերը:

Գյուղի դպրոցում սովորում է 180 աշակերտ: Բացահայտող, խելացի, վերլուծող սերունդ կրթելու համար, մանկավարժները ներդնում են անհրաժեշտ ջանքեր: Գյուղական գրադարանից օգտվելը կամ Գյումրի մեկնելը, փակ ճանապարհների պատճառով, ոչ միշտ է հնարավոր լինում: Աշակերտների համար աշխարհի հետ հաղորդակցվելու և զարգացումներից չկտրվելու արդարացված միջոցը մնում է համակարգչային հաղորդակցությունը:

Դպրոցի ինֆորմատիկայի դասարանը համալրվել է տասը նոր համակարգչով: Առարկան նոր հնարավորություններով ուսումնասիրող աշակերտներն սկսել են մեծ հետաքրքրություն դրսևորել: Դասավանդող ուսուցչի՝ Անուշ Աղայանի գնահատմամբ, դասապրոցեսն առավել արդյունավետ է դարձել և շատերի համար կարող է մասնագիտական կրթության հիմք դառնալ:

«Ուսումնական գործընթացի աշխուժացմանն ուղղված գործնական քայլերն արդեն ցանկալի արդյունք են տվել. մեծացել է առարկայի նկատմամբ աշակերտների հետաքրքրությունը, բարձրացել է կրթության որակը: Այս նվերը մեծ անակնկալ էր մեզ համար: Հարգանքի է արժանի այն անձնավորությունը, ով կարևորում է կրթությունը»,- ասել է  դպրոցի տնօրեն Կարինե Հարթենյանը:

Ամասիայի միջնակարգ դպրոցը 10 նոր համակարգիչ է ձեռք բերել ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի անձնական նվիրատվության շնորհիվ:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Հայաստանում տեղադրվել է արևային գերխոշոր էլեկտրակայան`ձկնաբուծարանի համար

«Կռունկ»-ը 2017 թվականին ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության կողմից արտոնագրված 11 արդյունաբերական նշանակության ֆոտովոլտային կայաններից մեկն է

ՎՏԲ Հայաստան Բանկը գործարկել է ինտերնետ էկվայրինգ ծառայություն

Ինտերնետ էկվայրինգի ծառայությունը, բացի այն, որ խնայում է գնորդների ժամանակը և հանդիսանում է հարմարավետ եղանակ՝ գնումներ կատարելու համար, ունի հետևյալ առավելությունները.

ՎՏԲ-Հայաստան Բանկը ներել է հաճախորդների ժամկետանց վարկերի տույժերն ու տուգանքները ավելի քանի 1 մլրդ ՀՀ դրամի չափով

ՎՏԲ-Հայաստան Բանկը հիշեցնում է, որ այն հաճախորդներին, ովքեր պատրաստ են քննարկել սպառողական վարկերի գծով առկա պարտավորության հետագա մարումը…