Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Տաջիկստանն արգելել է Արցախում արտադրված ապրանքների ներկրումը և վաճառքը

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Աշխարհ

16:25 , 14 Հուլիս 2017

Ադրբեջանը և Տաջիկստանը պայմանավորվել են արգելել Տաջիկստանի տարածքում Լեռնային Ղարաբաղում արտադրված ապրանքների ներկրումն ու վաճառքը: Այս մասին ասվում է արձանագրության մեջ, որը ստորագրվել է հուլիսի 13-ին Բաքվում՝ առևտրատնտեսական հարցերով ադրբեջանա-տաջիկական միջկառավարական հանձնաժողովի 4-րդ նիստում:

Բացի այդ՝ Բաքուն և Դուշանբեն նաև պայմանավորվել են արգելել տաջիկական ընկերություններին «Ադրբեջանի օկուպացված տարածքներում» որևէ տնտեսական գործունեություն ծավալել: Այս մասին տեղեկացնում է Interfax-ը՝ հղում անելով Ադրբեջանի էկոնոմիկայի նախարարության հաղորդագրությունը:

Փաստաթղթում նաև նշվում է ադրբեջանա-տաջիկական երկկողմ տնտեսական համագործակցությունը սերտացնելու անհրաժեշտությունը:

Այն ենթադրում է նաև երկու երկրների միջև առևտրա-իրավական բազայի ուժեղացում, առևտրի, ներդրումների, արդյունաբերության, տրանսպորտի, գյուղատնտեսության, կապի և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության զարգացում:

Ադրբեջանի էկոնոմիկայի նախարար Շահին Մուստաֆաևը նիստի ժամանակ հայտարարել է, որ երկու երկրները ստորագրել են 45 փաստաթուղթ, որը ընդգրկում է տարբեր ոլորտներում համագործակցությունը: Նրա խոսքով՝ վերջին տարիներին դիտվում է երկու երկրների միջև առևտրային հարաբերությունների ընդլայնում, և 2016թ. փոխադարձ առևտրաշրջանառությունը աճել է 91%ով:

Հիշեցնենք, որ 2017թ. փետրվարին նմանատիպ փաստաթուղթ, որն արգելում էր Արցախում արտադրված ապրանքների վաճառքը, ստորագրվել էր Ուկրաինայի և Ադրբեջանի միջև:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ԱՄՆ-ն 2 մլն դոլարով տուգանել է ExxonMobil-ին «Ռոսնեֆտի» հետ գործարքի համար

ԱՄՆ ֆինանսների նախարարության՝ օտարերկրյա ակտիվների վերահսկողության հարցերով դեպարտամենտը 2 միլիոն դոլարով տուգանել է նավթային ExxonMobil ընկերությանը

Սան Մարինոն աշխարհում առաջինը անցում կկատարի նոր սերնդի 5G ցանցին

Կենտրոնական Եվրոպայի Սան Մարինոյի Հանրապետությունը կդառնա առաջինն աշխարհում իր երկրում 5G ցանց տեղաբաշխելով: Ինչպես սպասվում է, երկիրը անցնում կկատարի նոր սերնդի ցանցին արդեն 2018թ.վերջին: Սան Մարինոն բոլոր կողմերից շրջապատված է Իտալիայի տարածքով: Տեղի կապի Telecom Italia Mobile (TIM) օպերատորը մտադիր է երկիրն օգտագործել որպես հարթակ՝ նոր տեխնոլոգիայի փորձարկման համար, գրում է իտալական Il Sole 24 […]

«Հայաստան» մակագրությամբ վերնաշապիկով տուրիստը իրարարանցում է առաջացրել Բաքվում

Ինչպես տեղեկացնում է GoldNews.az-ը, միջադեպը տեղի ունեցել «28 Mall» կոչվող առևտրի կենտրոնում։