Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

«Տաշիր» ընկերությունների խումբը Մոսկվայում 3 միլիոն դոլար արժողությամբ նոր նախագիծ է սկսել

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Դայջեսթ

12:13 , 19 Ապրիլ 2017

Բազմաթիվ ընկերություններ թույլատրում են իրենց աշխատակիցներին չայցելել գրասենյակ, այլ հանձնարարությունները կատարել այնտեղ, որտեղ նրանց հարմար է: Ըստ այդմ էլ բացվում են մեծաթիվ, այսպես կոչված, կովորքինգներ՝ ժամանակակից կոլեկտիվ գրասենյակներ, որտեղ հնարավոր է հարմարավետ աշխատել, անցկացնել գործնական հանդիպում կամ միջոցառում:

Ապրիլի 15-ին Մոսկվայում բացվել է «Տաշիր» ընկերությունների խմբի նորագույն «Ատմոսֆերա» (Атмосфера) անվանումով կովորքինգը:
Աշխատանքային տարածքը, որտեղ ցանկացած ոք կարող է ժամանակավորապես վարձակալել լիարժեք աշխատանքի համար ամբողջությամբ կահավորված աշխատատեղ, գտնվում է Մոսկվայի Լենինյան պողոտայում գտնվող «Ռիո» առևտրային կենտրոնում:

«Ատմոսֆերան» ընդգրկում է 1700 քմ տարածք, ներառում է 153 աշխատատեղ, 19 մինի գրասենյակ, բանակցային սենյակներ, հանգստի գոտի, 90 մարդու համար նախատեսված կոնֆերենս սրահ: Գրասենյակի տարածքում ամեն ինչ կահավորված է տեխնիկայի վերջին ճիչի համաձայն: Նախագծում կատարված ներդրումները կազմել են 3 մլն դոլար:

Կովորքինգը, որը բացել է «Տաշիրը», գործում է շուրջօրյա: Այցելուներին հասանելի է նաև անվճար կայանատեղի:

Կազմակերպիչների խոսքով՝ «Ատմոսֆերան» մյուս կովորքինգներից տարբերվելու է. այդտեղ անցկացվելու են կրթական ծրագրեր՝ ամենշաբաթյա դասախոսություններ, բիզնես-նախաճաշեր և այլ միջոցառումներ, որոնք թույլ կտան ձեռք բերել նոր՝ պրոֆեսիոնալ հմտություններ:

«Կովորքինգի նախագիծը շուկայի պահանջարկին համապատասխան ժամանակակից և բնական պատասխան է: Տվյալ նախագիծը, մասնավորապես, կարող է աջակցել հայրենական սթարթափների զարգացմանը, օգնել սկսնակ մասնագետներին ու ձեռնարկատերերին գործարկել իրենց բիզնեսը»,- կարծում է «Տաշիր» ընկերությունների խմբի առաջին փոխնախագահ Սարգիս Կարապետյանը:

«Տաշիրն» առաջին անգամ չէ նման կարգի նախագիծ ստեղծում: Դեռևս 2016թ. ընկերությունը բացել էր Deworkacy կովորքինգը, որը լայն տարածում ստացավ սթարթափ ընկերությունների շրջանում:

«Տաշիր» ընկերությունների խմբի համար, որը 1999 թվականից աշխատում է դևելոփմենթի և անշարժ գույքի կառավարման ոլորտում, «Ատմոսֆերան» ակտիվների պորտֆելի դիվերսիֆիկացման հերթական փուլն է:

«Տաշիր» ընկերությունների խմբի կազմում ներառված է ավելի քան 200 ստորաբաժանում, որոնք ներկայացնում են ռուսական տնտեսության տարբեր ոլորտներ (շինարարություն, արտադրություն, ֆինանսական, էներգետիկ ոլորտներ), ինչպես նաև դևելոփմենթ և ռիթեյլ:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Շվեյցարացիները մետաղադրամի հաստությամբ ժամացույցներ են թողարկել (լուսանկարներ, տեսանյութ)

Piaget մանուֆակտուրան Ժնեւի Ժամացուցային բարձր արվեստի միջազգային սալոնում ներկայացրել է ձեռքի լարքով աշխարհում ամենաբարակ ժամացույցը

Ինչու՞ են մեծ ընկերություններում արգելում խոսել աշխատավարձի մասին

Մի քանի տարի առաջ Հարվարդի համալսարանում հետազոտություն են անում, որի ընթացքում ուսանողներին տալիս են հետևյալ հարցը

5 հայտնի մոդելների չինական ամենահաջողված կրկնօրինակները (տեսանյութ)

Mercedes Gelandewagen, Range Rover, Porsche, Ford, Lexus մակնիշների առանձին մոդելներն ու դրանց չինական պատճենները