Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

«Տաշիրը» 500 մլն ռուբլի է ներդնում գնումների առաքման SaveTime համակարգում

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Դայջեսթ

14:43 , 07 Մարտ 2018

 

Սամվել Կարապետյանին պատկանոր «Տաշիր» ընկերությունների խումբը տարվա ընթացքում մոտ 500 մլն ռուբլի (8.8 մլն դոլար) կներդնի SaveTime համակարգում, որը ապահովում է տարբեր խանութներից ապրանքների պատվիրման և առաքման ծառայություն։ Այս մասին «Վեդոմոստի»-ին ասել է «Տաշիրի» ներկայացուցիչ և նախագծի ղեկավար Դմիտրի Դորոշենկոն։

Գումարը կծախսվի տեխնոլոգիական գործընթացի զարգացման և օպտիմիզացիայի, ինչպես նաև՝ գովազդի ու մարքեթինգի վրա։ Գործարքի պայմանները առայժմ չեն հրապարակվում։

SaveTime-ի միջոցով հնարավոր է ապրանքներ պատվիրել «Перекрёсток», «Вкусвилл», «Детский мир», «Республика», «Рив гош» խանութներից և «36,6» դեղատների ցանցից։ Առաքման սակագինը ֆիքսված է՝ 199 ռուբլի (մոտ 1700 դրամ)։ Ծառայությունն առայժմ աշխատում է միայն Մոսկվայում, սակայն «Տաշիրը» մտադիր է դուրս գալ նաև այլ քաղաքներ և ընդլայնել գործընկեր խանութների ցանկը։

Դորոշենկոյի խոսքով, առաքումը տևում է 1 ժամից ոչ ավելի, և դրա համար պատասխանատու է Gett Delivery-ի, որին SaveTime-ը վճարում է՝ ըստ մեքենաների և կիլոմետրերի։  Այժմ SaveTime-ը ուսումնասիրում է շուկան նաև նոր գործընկերներ գտնելու տեսանկյունից, սակայն, ինչպես նշել է Դորոշենկոն, երկարաժամկետ հեռանկարում ամենաարդյունավետը Gett-ի հետ համագործակցությունն է։

SaveTime-ի ղեկավարը նաև հավելել է, որ մեծ չափսերով կենցաղային տեխնիկայի և էլեկտրոնիկայի առաքման համար կարող է անհրաժեշտ լինի ստեղծել նաև սեփական տեղափոխման ծառայությունը։

Փոքր վարկերի մեծ վտանգը և համակարգային լուծումների պահանջը. ICHD-ի համառոտագիրը

«Վարկ 10 րոպեում», «Վարկ միայն անձնագրով», «Անտոկոս շտապ վարկեր». այսօրինակ գովազդներով լեփ լեցուն են սոցիալական ցանցերն ու կայքերը:

QWERTY ստեղնաշարը ստեղծվել է անգլերեն տեքստը հնարավորինս դանդաղ տպելու համար

Պատճառն այն է, որ առաջին տպամեքենաներ ստեղծողները չէին ենթադրում, թե …

Բարձր վարձատրվող մասնագետը չպետք է ընկալվի որպես հանրության թշնամի․ Վարդան Արամյան (տեսանյութ). Sputnik Armenia

Ըստ Արամյանի` եթե արտագաղթի հետ մեկտեղ տեղի ունենա նաև ուղեղների արտահոսք, սա արդեն լուրջ խնդիր կդառնա երկրի համար։