Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

«Վրիպակ է եղել. ռուսական կողմի հետ որևէ խնդիր չկա». Ջրպետկոմի նախագահ

Վերադարձ լուրերի բաժին

16:52 , 14 Դեկտեմբեր 2017

Լուսանկարը՝ Արմենպրեսի

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, կառավարությունը որոշել է թույլատրել Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեին` դադարեցնել «Մեղրու ՃՇՇՁ» կնքված գնման պայմանագիրը։

Ըստ պայմանագրի՝ «Մեղրու ՃՇՇՁ» ընկերությունը պետք է վերացներ Սյունիքի մարզում Մ-2 Երևան-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական ավտոմայրուղու 379+200 կմ երկարությամբ հատվածում Արաքս գետի ափի շուրջ 40 մ երկարությամբ հատվածի վթարային վիճակը։

Սակայն այդ աշխատանքները հնարավոր չի եղել իրականացնել, և, ըստ պաշտոնական հիմնավորման, «Կոմիտեի կարիքների համար աշխատանքների կատարման անհնարինությունը պայմանավորված է ՌԴ-ի 2393 սահմանապահ զորամասի կողմից համաձայնություն չստանալու հետ»:

Ի՞նչ կապ ուներ ՌԴ 2393 զորամասը։ Կրկին, ըստ պաշտոնական հիմնավորման, «Քանի որ վերոնշյալ հատվածը Արաքս գետով սահմանակից է Իրանի Իսլամական Հանրապետությանը, և մեր ափամերձ տարածքները հսկվում են ՌԴ-ի 2393 սահմանապահ զորամասի կողմից, ուստի անհրաժեշտ էր ձեռք բերել համաձայնություն կողմերի միջև նշված հատվածում աշխատանքների կատարման և ավարտման համար: Սակայն աշխատանքային կարգով հանդիպումների ընթացքում հնարավոր չի եղել արդյունավետ համագործակցել և կողմերի միջև համաձայնություն ձեռք չի բերվել»։

Կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողները Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանից մեկնաբանություններ են խնդրել այս հարցով։ Վերջինս ասել է, որ բանակցություններն իրանական կողմի հետ շարունակվում են, իսկ ռուս սահմանապահները որևէ կապ չունեն այս ամենի հետ:

Դիտարկմանը, որ որոշման նախագծում այլ բան էր նշված, Արսեն Հարությունյանը պատասխանել է, որ դա վրիպակ է եղել։ «Ռուսական կողմի հետ որևէ խնդիր չկա: Ափապաշտպան աշխատանքների արդյունքում գետի հունը փոխվում է, և իրանական կողմն ունի որոշակի առարկություններ, քանի որ գետը թեքվում է Հայաստանի կողմը: Իրանական կողմը հարց է բարձրացել և հիմա քննարկումներ են ընթանում, խոսքը 40 մետրի մասին է: Իրանական կողմի բանակցությունները դադարեցնում ենք, քանի որ շինարարը տույժ-տուգանքի տակ է ընկնում»,- ասել է նա:

Սկզբնաղբյուր հոդվածն՝ այստեղ

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

«Մեր հարաբերություների պոտենցիալը առևտրի ոլորտում շատ ավելի մեծ է, քան ներկայում այն օգտագործվում է». այաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար

«ԵՄ-ն Հայաստանի համար ամենախոշոր, հեռանկարային շուկան է: Մենք, փաստորեն, երկրորդ խոշորագույն ներդրողն ենք Հայաստանում: ԵՄ-ի հետ առևտրի աճը տեսանելի և շոշափելի

Հայաստանում տեղադրվել է արևային գերխոշոր էլեկտրակայան`ձկնաբուծարանի համար

«Կռունկ»-ը 2017 թվականին ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության կողմից արտոնագրված 11 արդյունաբերական նշանակության ֆոտովոլտային կայաններից մեկն է

ՎՏԲ Հայաստան Բանկը գործարկել է ինտերնետ էկվայրինգ ծառայություն

Ինտերնետ էկվայրինգի ծառայությունը, բացի այն, որ խնայում է գնորդների ժամանակը և հանդիսանում է հարմարավետ եղանակ՝ գնումներ կատարելու համար, ունի հետևյալ առավելությունները.