Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Վրացի գործարարները շահագրգռված են հայ գործընկերների հետ համագործակցել տարբեր ոլորտներում

Վերադարձ լուրերի բաժին

18:34 , 28 Հունիս 2019

Վրացի գործարարները շահագրգռված են Հայաստանում գործընկերներ գտնելու հարցում, պատրաստ են նաև Հայաստանում ներդրումներ կատարել: Այդ մասին Դիլիջանում հայ-վրացական գործարար համաժողովի շրջանակում լրագրողների հետ զրույցում ասաց Վրաստանի առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Նինո Չիկովանին:

«Բոլոր ոլորտներում համագործակցության հետաքրքրություն կա: Այդ հնարավորությունն այսօր պետք է մաքսիմալ օգտագործվի, քանի որ վրացի գործարարներն էլ շահագրգռված են համագործակցելու»,-ասաց Չիկովանին:

Նրա խոսքով՝ վրացի գործարարները համաժողովի շրջանակում եկել են Հայաստան՝ փնտրելու գործընկերներ՝ թե Հայաստանում, թե Վրաստանում բիզնես սկսելու համար: Նրանք պատրաստ են նաև ներդրումներ կատարել Հայաստանում:

Պալատի նախագահի խոսքով՝ հայերը և վրացիներն ավանդաբար համագործակցում են առևտրի և ներդրումների ուղղությամբ: Եվ իրենց աշխատանքներն ուղղված են նրան, որ առևտրաշրջանառության ծավալներն աճեն: Նա նկատեց, որ բժշկության և առևտրի ոլորտում արդյունքներ կան:

Չիկովանիի կարծիքով՝ համաժողովը մեծապես կօգնի ծանոթանալու միմյանց պոտենցիալին, ավելացնելու ներդրումները, զարգացնելու համագործակցությունը:

Երևանում հունիսի 27-ին անցկացվել է Հայաստան-Վրաստան միջկառավարական հանձնաժողովի նիստ՝ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը և Վրաստանի փոխվարչապետ Մայա Ցկիտիշվիլիի մասնակցությամբ, իսկ հունիսի 28-ին Դիլիջանը հյուրընկալել է երկու երկրների 200 գործարարների:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

2020 թ-ին նվազագույն կենսաթոշակը միջինում կավելանա ևս 10 տոկոսով

2019-ի հունվարի 1-ից 40%-ով բարձրացել է նվազագույն կենսաթոշակը՝ կազմելով 25500 դրամ։

Արտակ Քամալյանը Մոսկվայում մասնակցել է ԱՊՀ ագրոարդյունաբերական համալիրի հարցերով միջկառավարական խորհրդի նիստին

ՌԴ գյուղնախարարի տեղակալ Ջամբուլաթ Խատուովի խոսքով` գյուղատնտեսական արդիական օրակարգի համատեղ քննարկումը կնպաստի համագործակցության հետագա խորացմանը:

13.12.2019: Շաբաթական ամփոփ տվյալներ Կենտրոնական բանկից:

Դեկտեմբերի 2-8-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 73.5 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 42.9 մլն ԱՄՆ դոլար: