Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Վրացի գործարարը ռուս զբոսաշրջիկների հոսքն ապահովելու համար համագործակցելու է Հայաստանի հյուրանոցների և տուրօպերատորների հետ

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Լուրեր

23:20 , 28 Հունիս 2019

Վրաստանի հյուրանոցների ֆեդերացիայի ներկայացուցիչ, հյուրանոցներից մեկի տնօրեն Շալվա Ալավերդաշվիլին պատրաստվում է ակտիվորեն համագործակել Հայաստանի հյուրանոցների և տուրօպերատորների հետ՝ ռուս զբոսաշրջիկներին Հայաստան, ապա՝ Վրաստան հասցնելու համար: Գործարարն արդեն մեկ կոնկրետ պայմանավորվածություն ունի: Ալավերդաշվիլին այդ մասին ասաց Դիլիջանում հայ-վրացական գործարար համաժողովի շրջանակում լրագրողների հետ զրույցում:

«Մենք զբոսաշրջիկներ ունենք ռուսական շուկայից: Եվ մենք կփորձենք նրանց բերել Հայաստան, ապա Վրաստան: Սա գլխավոր ճանապարհն է ռուսաստանցիների համար՝ գալու Վրաստան: Հենց համաժողովին հանդիպումների ընթացքում պատրաստվում եմ խոսել Հայաստանի տուրօպերատորների, հյուրանոցների սեփականատերերի հետ: Մենք կբանակցենք նրանց հետ, որ հաճախորդները գան Երևան, օրինակ` մնան այստեղի հյուրանոցներից մեկում, հետո մենք նրանց կարող ենք ազատ տեղափոխել Վրաստան: Մենք գործարքներ կառաջարկենք հյուրանոցներին, կբանակցենք նաև ներկայացված տուրօպերատոների հետ»,-ասաց գործարարը:

Նա հույս հայտնեց, որ կոնկրետ պայմանավորվածություններ ձեռք կբերեն: Ալավերդաշվիլին նշեց, որ մեկ հյուրանոցի հետ արդեն կոնկրետ պայմանավորվածություն ունեն, որ իրենց հյուրերին կընդունեն ցածր գներով: Նա շեշտեց, որ իրենց համար շատ կարևոր է, որ հայ գործընկերներն իրենց օգնում են, երբ իրենք դրա կարիքն ունեն:

Վրաստանում ստեղծված իրավիճակի պատճառով հունիսի 21-ին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, որը ռուսական ավիաընկերություններին արգելում է հուլիսի 8-ից սկսած ՌԴ քաղաքացիներին փոխադրել Վրաստանի տարածք:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

2020 թ-ին նվազագույն կենսաթոշակը միջինում կավելանա ևս 10 տոկոսով

2019-ի հունվարի 1-ից 40%-ով բարձրացել է նվազագույն կենսաթոշակը՝ կազմելով 25500 դրամ։

Արտակ Քամալյանը Մոսկվայում մասնակցել է ԱՊՀ ագրոարդյունաբերական համալիրի հարցերով միջկառավարական խորհրդի նիստին

ՌԴ գյուղնախարարի տեղակալ Ջամբուլաթ Խատուովի խոսքով` գյուղատնտեսական արդիական օրակարգի համատեղ քննարկումը կնպաստի համագործակցության հետագա խորացմանը:

13.12.2019: Շաբաթական ամփոփ տվյալներ Կենտրոնական բանկից:

Դեկտեմբերի 2-8-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 73.5 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 42.9 մլն ԱՄՆ դոլար: