Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Վրացի գործարարը Հայաստանում McDonald’s բացելու լիցենզիա է ստացել

Վերադարձ լուրերի բաժին

15:54 , 06 Փետրվար 2017

2016 թվականի փետրվարին գրել էինք, որ վրացի գործարար Թեմուր Չկոնիան պատրաստվում է Հայաստանում McDonald’s ռեստորանների ցանց բացել։ «Sputnik Արմենիա»-ի հետ զրույցում Չկոնիան (ով նաև «Կոկա-Կոլա Բոթլերս Ջորջիա» ընկերության ղեկավարն է) նշել էր, որ  ապրիլին ԱՄՆ-ի Օռլանդո քաղաքում պետք է տեղի ունենար McDonald’s ընկերության ղեկավար կազմի և ներկայացուցիչների հանդիպում, որի ընթացքում քննարկման էր դրվելու այդ հարցը։

Ինչպես երևում է, հարցը դրական լուծում է ստացել։ վրացի գործարարը հայտնել է «Կոմերսանտին» հայտնել է, որ ստացել է Հայաստանում արագ սննդի McDonald’s ցանցի ռեստորաններ բացելու լիցենզիա։

Չկոնիայի խոսքով՝ McDonald’s Georgia-ն արդեն դիտարկվում է որպես ամերիկյան McDonald’s ցանցի գործընկեր, այդ իսկ պատճառով հնարավորություն ունի փոխադարձ պայմանագրի հիման վրա մուտք գործել երկիր, որտեղ ներկայացված չէ այդ ռեստորանային ցանցը։
Նրա խոսքով՝ McDonald’s Georgia-ի պատվիրակությունը փետրվարի 7-ին կայցելի Հայաստան, որի ընթացքում կորոշվի, թե որտեղ է կառուցվելու ռեստորանը և կլուծվեն տեղի հատկացման հետ կապված հարցեր։

«Միայն լիցենզիա ստանալը դեռ չի նշանակում, թե McDonald’s Georgia-ն արդեն կառուցված է, ներկայումս մեզ ավելի լուրջ աշխատանք է սպասվում։ Անհրաժեշտ է հարթել իրավական հարցեր»,- ասել է գործարարը։

Նրա խոսքով՝ 2017թ. պարտադիր կերպով Երևանում կսկսվի առաջին ռեստորանի շինարարությունը։ Սկզբնական փուլում նախատեսվում է Հայաստանում բացել 3-4 ռեստորան։
Չկոնիայի խոսքով՝ 1 օբյեկտի բացման համար անհրաժեշտ է 2.5-3 մլն եվրո։

Վրաստանում առաջին McDonald’s Georgia ռեստորանը բացվել է 1999թ.։ Ներկայումս ցանցը ներկայացված է Թբիլիսիում, Քութայիսում, Բաթումում, Զուգդիդիում։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Բեռնարդ Մեդոֆֆ. ինչպես խաբել 1 միլիոն մարդու

Պատմության էջերում տեղ են գտնում ոչ միայն դրական, այլև բացասական կերպարները։ Այդ թվում՝ խաբեբաներն ու խարդախները։

Գործարար վարվելակերպի 10 առանցքային կանոնները (նկարներ)

Ինչպես սկսել խոսակցությունը երկու անծանոթ մարդկանց միջև, որին առաջին հերթին ներկայացնել մյուսին: Երբ է հարկավոր և երբ հարկավոր չէ սեղմել գործընկերոջ ձեռքը… Սրանք ամենևին էլ մանրուքներ չեն

Ինչպես քաղաքը մաքրվեց պարտքերից. 100 դոլարի «պարադոքսը»

Փոքր քաղաք էր այցելել մի հարուստ զբոսաշրջիկ: