Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Վրացիները ցանկանում են փող ստանալ՝ դեպի Հայաստան գազի տարանցման համար

Վերադարձ լուրերի բաժին

Խորագրեր

Աշխարհ

18:40 , 11 Հունվար 2016

Վրաստանը մտադիր է վերանայել «Գազպրոմի» հետ նախկին պայմանավորվածությունները՝ դեպի Հայաստան իր տարածքով գազի տարանցման պայմանների վերաբերյալ։ Մինչ օրս գործող պայմանավորվածության համաձայն, տարանցվող գազի 10%-ը մնում էր Վրաստանում՝ որպես տարանցման վճար: Այժմ, ինչպես հայտարարել է այդ երկրի փոխվարչապետ, էներգետիկայի նախարար Կախա Քալաձեն, վրացիները ցանկանում են գազի դիմաց փող ստանալ։

Ինչպես հայտնում է «Վզգլյադի» թղթակիցը Թբիլիսիից, Վրաստանի ու «Գազպրոմի» միջև տրանզիտային պայմանագիրն ամեն տարի նորացվում է, սակայն այս անգամ, ըստ Քալաձեի, Թբիլիսին ցանկանում է գազի տարանցման 10%-ի փոխարեն ստանալ գումար: «Վրաստանի համար շատ կարևոր են այդ բանակցությունները»,- ասել է Քալաձեն՝ ավելացնելով, որ այդ հարցով  վերջնական պայմանավորվածություն դեռ չկա։ Նա կարևորել է ընթացող բանակցություններն ու  խոստացել է տեղեկացնել, հենց որ Վրաստանն ու «Գազպրոմը» նոր համաձայնագիր կնքեն:

Նշենք, որ երկրում սպառվող գազի հիմնական ծավալը Վրաստանը գնում է Ադրբեջանից:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Գերմանական SAP-ը աշխատանքի է ընդունել ФСБ-ի գեներալին

Կոչումով գեներալ-լեյտենանտ Սկորիկի նշանակման լուրը հաստատել են ռուսաստանյան խոշորագույն ընկերությունների 2 թոփ մենեջերներ

Սոֆիա անունով ռոբոտը «կախվել է» կոռուպցիայի մասին հարցից հետո

Սոֆիա ռոբոտը ստացել է Սաուդյան Արաբիայի քաղաքացիություն և հայտարարել, որ պատրաստվում է ընտանիք կազմել

ՎՏԲ-ի ղեկավարը ԱՄՆ-ի նոր պատժամիջոցները համեմատել է պատերազմ հայտարարելու հետ

Անդրեյ Կոստինը Դավոսում ոչ ֆորմալ հանդիպումների ժամանակ զգուշացրել է «Եվրոպայում ռազմական հակամարտության աճող սպառնալիքի մասին»: