Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Վրացական շուկան բաց է հայ գործարարների ներդրումների համար. Գիորգի Սագանելիձե

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Պաշտոնական

22:09 , 26 Հոկտեմբեր 2016

Հոկտեմբերի 26-ին ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանն ընդունեց ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեին: Ողջունելով դեսպանին՝ Վարդան Արամյանը նշեց, որ Հայաստանի և Վրաստանի միջև առանձնահատուկ գործընկերային համագործակցություն է ձևավորված բոլոր ոլորտներում, հարկվար է լրացուցիչ ջանքեր ներդնել երկկողմ տնտեսական ցուցանիշները բարելավելու ուղղությամբ: «Հայաստանն ու Վրաստանը ընկալվում են որպես ներդրումային մեկ ամբողջական տարածք, և շատ կարևոր է երկու երկրների դիվանագիտական բարձր մակարդակի հենքի վրա մշակել գործակցության ծրագրեր, որոնք կխթանեն ներդրումները տարածաշրջանում»:

Դեսպան Գիորգի Սագանելիձեն, ընձեռված հանդիպման համար շնորհակալություն հայտնելով, ընգծեց, որ վրացական շուկան բաց է հայ գործարարների ներդրումների համար, և որ Վրաստանի կառավարությունը լիովին աջակցում է համատեղ ձեռնարկությունների նախագծերին. «Մենք երկու փոքր երկրներ ենք և ունենք շատ ընդհանրություններ, ինչը հնարավորություն է տալիս փորձի լայն փոխանակման երկկողմանի ներդրումային ծրագրերի իրագործման համար»:

Հանդիպմանը անդրադարձ եղավ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային խնդիրներին: Մասնավորապես՝ Բագրատաշենի կամրջի շինարարության կազմակերպչական աշխատանքները արագացնելու վերաբերյալ ընդգծվեց երկուստեք պատրաստակամություն, ինչպես նաև խոսվեց Լարսի ավտոճանապարհի ռիսկերի նվազեցման և այդ ուղղությամբ գործնական այլընտրանքային քայլեր ձեռնարկելու մասին. «Ցավոք, տարվա կտրվածքով մի քանի անգամ առաջանում են տեղաշարժման և բեռնափոխադրման խոչընդոտներ, որոնք նվազագույնի հասցնելու համար մենք պետք է մշակենք համատեղ միջոցներ. մենք պատրաստ ենք»:

Նախարարը նաև պատրաստակամություն հայտնեց Վրաստանում կենսաթոշակային բարեփոխումների գործընթացին մասնագիտական աջակցություն ցուցաբերելու հարցում:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Սերժ Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հունվարի 12-ին ստորագրել է Ազգային ժողովի ընդունած Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին

Հաստատվել են ՀՀ կառավարության 2018 թ. գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը

Սերժ Սարգսյանն անհրաժեշտ է համարել մշտապես տեսադաշտում պահել բնակչության սոցիալական խնդիրները

Ֆինանսների նախարարը Նախագահին զեկուցել է 2017թ. հարկաբյուջետային քաղաքականության իրականացման արդյունքներն ու ընթացիկ տարում նախատեսվող աշխատանքները