Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Վրացական լարին կտրուկ արժեզրկվել է՝ գրանցելով պատմական նվազագույն մակարդակ

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Աշխարհ

15:00 , 14 Դեկտեմբեր 2016

Վրաստանի ազգային արժույթը՝ լարին, փոխարժեքի նոր պատմական նվազագույն մակարդակ է գրանցել։

Վրաստանի Ազգային բանկի մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն՝ դեկտեմբերի 14-ին դոլարի նկատմամբ լարիի փոխարժեքը հետևյալն է՝ 1 դոլարի դիմաց 2.61 լարի։
Տվյալ ցուցանիշը նոր պատմական նվազագույն մակարդակ է համարվում։ Նախորդ փոխարժեքի հետ համեմատած՝ լարին դոլարի նկատմամբ նվազել է 0.0267 լարիով։
Ինչպես հայտարարել է Վրաստանի էկոնոմիկայի նախարար Գեորգի Գախարիան, «բոլորն էլ լավ են հասկանում, որ մենք փոքր երկիր ենք։ Հետևաբար, պետք է պատրաստ լինենք ընկալել այն հանգամանքները, որ առկա են մեր առևտրային գործընկերների մոտ, քանի որ անհնարին է, որ մեր գործընկերների մոտ տեղի ունեցող գործընթացները չազդեն մեր տնտեսության վրա։

Այն, ինչ այսօր տեղի է ունենում լարիի հետ, այն բանի արտացոլումն է, ինչը տեղի է ունենում թուրքական լիրայի հետ, հետևաբար, դա կարճաժամկետ թեմա է։ Մենք կայունացում ենք ակնկալում»։

Սակայն, փորձագետները կարծում են, որ լարին 2013-ից է սկսել արժեզրկվել։ «Նոր տնտեսական դպրոցի» ղեկավար Պաատա Շեշելիձեն նշում է, որ վրացական արժույթի ամրապնդման ոչ մի հեռանկար չի լինելու։

«Արժույթը արժեզրկվում է հարևան Թուրքիայում և Ադրբեջանում։ Եվ պատճառը Կենտրոնական բանկի քաղաքականությունն է»,- հայտարարել է փորձագետը։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Հայաստանը Եվրամիության հետ համաձայնագիրը կվավերացնի մինչև մայիս

Եվրանեսթում հունիսի 25-29-ը տեղի ունեցած լիագումար նիստից Հայաստանի պատվիրակությունը գոհ է վերադարձել։

ԱՄՆ պատրաստ է ուսումնասիրել Հայաստանը «Հազարամյակի մարտահրավերներ կորպորացիա»-ի ծրագրում ներառելու հարցը

Այդ մասին ի պատասխան ԱՄՆ Հայ դատի գրասենյակի նամակին՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն, ով հանդիսանում է նշված կորպորացիայի խորհրդի ղեկավարը:

ԱՄՆ-ն վերագործարկում է GSP-ն Հայաստանի համար

GSP համակարգում ներառված ապրանքները կարող են մուտք գործել ԱՄՆ շուկա մաքսատուրքի իջեցված կամ զրոյացված դրույքաչափերով։