Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Վրաստանում փոքր բիզնեսի շրջհարկը 5%-ից կդառնա 1%

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Դայջեսթ

19:03 , 16 Փետրվար 2018

Վրաստանում փոքր ձեռնարկատերերի համար կսահմանվի նոր՝ թեթևացված հարկային ռեժիմ։ Ինչպես տեղեկացրել է երկրի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին, կառավարությունը օրենսդրական նախաձեռնություն է պատրաստել, որի համաձայն՝ փոքր բիզնեսով զբաղվողների համար շրջանառության հարկը 5%-ից կդառնա 1%: Այս մասին գրում է Geomigrant.com-ը։

Բացի այդ, Վրաստանը բարձրացրել է նաև փոքր բիզնես համարվելու շրջանառության շեմը։ Եթե նախկինում փոքր էին համարվում այն բիզնեսները, որոնց տարեկան շրջանառությունը 100 հազար լարիից քիչ էր (մոտ 40 հազար դոլար), ապա այժմ փոքր բիզնես կդիտարկվեն տարեկան մինչև 500 հազար լարի շրջանառություն ունեցող սուբյեկտները։

«Սա զգալի օգուտ է փոքր բիզնեսում աշխատող մարդկանց համար։ Շատ կարևոր է թեթևացնել հարկային բեռը և խրախուսել այն գործարարներին, որոնք ցանկանում են սեփական գործ սկսել»,- ասել է Կվիրիկաշվիլին՝ ավելացնելով, որ փոքր բիզնեսի զարգացումը կառավարության գլխավոր առաջնահերթություններից է։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Փոքր վարկերի մեծ վտանգը և համակարգային լուծումների պահանջը. ICHD-ի համառոտագիրը

«Վարկ 10 րոպեում», «Վարկ միայն անձնագրով», «Անտոկոս շտապ վարկեր». այսօրինակ գովազդներով լեփ լեցուն են սոցիալական ցանցերն ու կայքերը:

QWERTY ստեղնաշարը ստեղծվել է անգլերեն տեքստը հնարավորինս դանդաղ տպելու համար

Պատճառն այն է, որ առաջին տպամեքենաներ ստեղծողները չէին ենթադրում, թե …

Բարձր վարձատրվող մասնագետը չպետք է ընկալվի որպես հանրության թշնամի․ Վարդան Արամյան (տեսանյութ). Sputnik Armenia

Ըստ Արամյանի` եթե արտագաղթի հետ մեկտեղ տեղի ունենա նաև ուղեղների արտահոսք, սա արդեն լուրջ խնդիր կդառնա երկրի համար։