Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Վրաստանի տարածքում փորձել են պայթեցնել Հայաստան մտնող գազամուղը

Վերադարձ լուրերի բաժին

12:38 , 22 Օգոստոս 2016

Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը խափանել Է ահաբեկչական գործողության իրականացումը: Ձերբակալվել է յոթ մարդ, որոնց թվում է Փոթի քաղաքի պարեկային ոստիկանության աշխատակից Լեւան Մամպորիան: Ձերբակալվածները մեղադրվում են ահաբեկչական կազմակերպության հետ կապեր ունենալու մեջ, տեղեկացնում է «Գրուզիա Online»-ը:

Ինչպես բրիֆինգի ժամանակ հայտարարել է ՊԱԾ-ի ներկայացուցիչը, կալանավորվածները պլանավորում էին պայթեցնել Սագուրամ գյուղի տարածքվով անցնող գազամուղը, որը միացնում է Ռուսաստանը եւ Հայաստանը: Ահաբեկչական գործողության նախապատրաստման մեղադրանքով ձերբակալված են Վրաստանի հինգ քաղաքացիներ՝ Բեկա Բ-ն, Վլադիմիր Ռ-ն, Մինդիա Ռ-ն, Ջաբա Մ-ն, Նուրի Չ-ն:

Բացի այդ, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու փաստով ձերբակալված է պարեկային ոստիկանության գործող աշխատակից Լեւան Մ-ն, ինչպես նաեւ հանցագործության մասին չիրազեկելու համար՝ քաղաքացի Իրակլի Բ-ն:

Իրենց պլաններն իրականացնելու նպատակով՝ հանցախմբի անդամները օգոստոսի 20-ին ուղեւորվել են Ժինվալի-Շատիլի ավտոճանապարհի մերձակա անտառազանգված՝ այնտեղից պայթանյութեր վերցնելու: Սակայն դրանք վերցնելու պահին նրանք ձերբակալվել են: Կալանավորվածներից մեկի տանը համակարգչից առգրավվել է քարտեզ, որի վրա նշված են եղել այն վայրերը, որտեղ նրանք պլանավորում էին իրականացնել պայթյունները:

Հետաքննությունը վարում է Վրաստանի ՊԱԾ-ի հակահետախուզության դեպարտամենտը։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Չինաստանում տնտեսական զարգացման տեմպը նվազել է

«Ռուսաստանի տնտեսական աճը կլինի 1.0-1.5% միջակայքում»,- ՀՀ ԿԲ հաշտվետվություն:

ՊԵԿ ներկայացուցիչները մասնակցել են «Անտիկոնտրաֆակտ–2019» 7-րդ միջազգային համաժողովին

Քննարկվել են մտավոր սեփականության իրավունքների պաշտպանության և արդյունաբերական արտադրանքի ապօրինի շրջանառության դեմ պայքարի խնդիրները:

ԳԾԱՊԱՏԿԵՐ: Համաշխարհային տնտեսության աճը 2019 թ. ընթացքում շարունակվել է ավելի ցածր տեմպերով

Առավել ընդգծված են եղել միջազգային առևտրային հարաբերություններում լարվածությունը, թույլ ներդրումային միջավայրը ու միջազգային ֆինանսական շուկաներում տատանողականության աճի դրսևորումները։ Այդ մասին նշված է ՀՀ ԿԲ՝ 2019 թ. առաջին կիսամյակի ֆինանսակայն կայունության հաշվետվության մեջ: