Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Վրաստանի վարչապետն առաջիկայում կայցելի Հայաստան

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Աշխարհ

10:29 , 01 Սեպտեմբեր 2018

Առաջիկայում նախատեսվում է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի այցը Հայաստան: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Վրաստանի Առաջին ալիք հեռուստաընկերության կայքը, Երևանում վրացական լրատվամիջոցներին տված հարցազրույցում այս մասին հայտնել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ես զրուցել եմ Մամուկա Բախտաձեի հետ, շնորհավորել վարչապետ նշանակվելու առիթով: Սպասում ենք վերջին մանրամասների ճշտմանը: Դրանից հետո Մամուկա Բախտաձեն պաշտոնական այցով կժամանի Հայաստան»,- հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:

ԵՄ-ում և Համաշխարհային մաքսային կազմակերպությունում Հայաստանը կունենա նոր մաքսային կցորդ

Բրյուսելում տեղակայված միջազգային կառույցների հետ նախատեսվում է իրականացնել ակտիվ աշխատանք:

Վարչապետը և Ֆրանսիայի պետքարտուղարը քննարկել են տնտեսական համագործակցության հարցեր

Պայմանավորվածություն է ձեռք բերվել մշտական հաղորդակցության համար ձևավորել երկկողմ միջգերատեսչական աշխատանքային շփման հարթակ և շարունակել ինտենսիվ աշխատանքը փոխադարձաբար հետաքրքրական ծրագրերի ուղղությամբ: