Invalid username or password
Պետական եկամուտների կոմիտեում կոմիտեի նախագահի տեղակալ Միքայել Փաշայանը հանդիպել է Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի պատվիրակության հետԱյդ մասին հայտնեց ՊԵԿ մամուլի ծառայությունը: Վրացի գործընկերները ծանոթացել են ՀՀ ՊԵԿ տեղեկատվական համակարգերին՝ փորձի փոխանակման և համագործակցության նոր հնարավոր ոլորտների բացահայտման նպատակով։
ՊԵԿ տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության աշխատակիցները ներկայացրել են «ՀՀ արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան» պորտալում գործող համակարգերը, դրանց փոխգործելիության սկզբունքները և տեխնիկական բնութագրերը, «մեկ պատուհան» համակարգի հետագա զարգացման հեռանկարները և նախագծերը, ինչպես նաև մեծ ծավալի տվյալների (big data) վերլուծության հիման վրա գործող անալիտիկ հաշվետվությունների համակարգը: Հյուրերին տպավորել են Պետական եկամուտների կոմիտեի կողմից կիրառվող տեղեկատվական համակարգերն ու լուծումները:
Քննարկվել են նաև նաև երկկողմ համագործակցության մի շարք այլ ուղղություններ, այդ թվում՝ իրականացման փուլում գտնվող երկու երկրների մաքսային մարմինների միջև ապրանքների և տրանսպորտային միջոցների վերաբերյալ նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի ներդրման նախագիծը։
Դիտումներ 1408
2019-ի հունվարի 1-ից 40%-ով բարձրացել է նվազագույն կենսաթոշակը՝ կազմելով 25500 դրամ։
ՌԴ գյուղնախարարի տեղակալ Ջամբուլաթ Խատուովի խոսքով` գյուղատնտեսական արդիական օրակարգի համատեղ քննարկումը կնպաստի համագործակցության հետագա խորացմանը:
Դեկտեմբերի 2-8-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 73.5 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 42.9 մլն ԱՄՆ դոլար: