Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Վրաստանի նախագահ` «Տարածաշրջանում հակամարտությունների լուծման միակ ուղին խաղաղ ճանապարհն է»

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Լուրեր

23:19 , 13 Մարտ 2019

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին տարածաշրջանում առկա բոլոր հակամարտությունների լուծման միակ ուղին խաղաղ ճանապարհն է համարում: b4b.am-ի փոխանցմամբ՝ մարտի 13-ին այդ մասին Հայաստանի ու Վրաստանի նախագահների համատեղ հայտարարության ընթացքում ասաց Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին:

«Մենք ապրում ենք մի տարածաշրջանում, որի համար վճռական է կայունությունն ու խաղաղությունը, որն էլ պարտադիր նախապայման է մեր երկու երկրների տնտեսության զարգացման ու տնտեսական համագործակցության խորացման համար: Բազմաթիվ մարտահրավերներ կան մեր տարածաշրջանում, որոնց լուծման ուղին խաղաղ ճանապարհն է՝ հիմնված միջազգային իրավունքի նորմերի վրա: Այդ ամենը պետք է լինի բանակցությունների շնորհիվ»,- ասաց Զուրաբիշվիլին:

Վրաստանի նախագահը նշեց, որ իրենց երկրի համար կարևոր է Վրաստանում հայերի ու ադրբեջանցիների խաղաղ գոյակցումը: «Վրաստանի համար կարևոր է, որ Վրաստանի տարածք չտեղափոխվի տարածաշրջանում առկա հակամարտությունը: Մեզ համար շատ կարևոր է, որ Վրաստանում ապրող՝ Հայաստանի ու Ադրբեջանի քաղաքացիները խաղաղ լինեն ու ինտեգրված մեր երկրի մշակույթում: Որպես նախագահ՝ պարտավոր եմ այնպես անել, որ նրանք լիարժեք մասնակից դառնան Վրաստանի տնտեսական ու մշակութային զարգացմանը»,- նշեց նախագահը: Վրաստանի նախագահը Հայաստան է ժամանել պաշտոնական այցով:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Երևանում կկառուցվի 54 մլիլարդ դրամ արժողությամբ «Վերածնունդ» երիտասարդական ավանը

Երևանի Մոնթե Մելքոնյան, 44 հասցեում կկառուցվի «Վերածնունդ» երիտասարդական ավան: «Երևանի պետական համալսարանի շրջանավարտների միավորում» հասարակական կազմակերպության շնորհիվ ընդամենը մի քանի տարի հետո 6,7 հա ընդհանուր մակերեսով հողամասը կդառնա լիարժեք բնակության վայր իր բոլոր հարմարություններով: «Երևանի պետական համալսարանի շրջանավարտների միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Արսեն Քարամյանն ասել է, որ շենքերը լինելու են սեյսմակայուն: «Բնապահպանության տեսանկյունից բոլոր փաստաթղթերն […]

Թողարկվել է «Գալուստ Գյուլբենկյան-150» հուշադրամը

ՀՀ կենտրոնական բանկը տեղեկացնում է, որ մարտի 22-ից շրջանառության մեջ է դրել «Գալուստ Գյուլբենկյան-150» ոսկե հուշադրամը: «Գալուստ Գյուլբենկյան-150» Դիմերես` հայ բարերարի հավաքական կերպարը խորհրդանշող հուշակոթողը («Հայ բարերարների ճեմուղի» հուշահամալիր) և «ԵՐԱԽՏԱՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ» երկլեզու մակագրությունը: Դարձերես` Գ. Գյուլբենկյանի դիմանկարը և նրա ստորագրությունը: Տեխնիկական չափանիշները Անվանական արժեքը 10 000 դրամ Մետաղը և հարգը ոսկի 900 Քաշը 8,6 գ […]

Երևանի 2019 թ. բյուջեն 10 մլրդ դրամով կավելանա

Երևանի բյուջեի լրամշակված տարբերակը պատրաստ է և կներկայացվի ավագանու քննարկմանը՝ արտահերթ նիստում: Փոփոխությունների պատճառը քաղաքում իրականացնելիք մեծածավալ աշխատանքն է: Այդ մասին b4b.am-ին տեղեկացրեց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: «Նախատեսված 8 միլիարդի աճը, որը լրամշակումով առաջարկելու ենք ավագանու հաստատմանը, կուղղվի մի շարք խոշոր ծախսային ծրագրերի, որոնց մեծ մասը նախկինում չի իրականացվել կամ […]