Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Վրաստանի համար ուժի մեջ Է մտնում Եվրամիության հետ անայցագիր ռեժիմը

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Աշխարհ

11:19 , 28 Մարտ 2017

Վրաստանի քաղաքացիներն արդեն մարտի 28-ից կարող են առանց այցագրերի յուրաքանչյուր կես տարին մեկ 90 օրվա ընթացքում այցելել Եվրոպայի գրեթե բոլոր երկրներ, բացառությամբ Իռլանդիայի եւ Մեծ Բրիտանիայի: Վրաստանի ԱԳ նախարարությունը մարտի 27-ին քաղաքացիների համար վերջին պարզաբանուներն Է արել ԵՄ-ի երկրներ այցելելիս նրանց կողմից անայցագիր ռեժիմի օգտագործման վերաբերյալ:

Մասնավորապես, ԱԳ նախարարությունը քաղաքացիների ուշադրությունը դարձնում Է այն բանի վրա, որ նրանք պարտավոր կլինեն պատասխանել սահմանապահ հսկիչների մի շարք հարցերի ինչպես Վրաստանի, այնպես Էլ Եվրոպայի երկրների հսկիչ անցակետերում, որոնք կվերաբերեն ուղեւորության նպատակին, երկու ուղղությամբ ավիատոմսերի առկայությանը, այս կամ այն եվրոպական երկրում ամրագրված հյուրանոցին, ապահովագրական վկայականին, օրական առնվազն 50 եվրոյի չափով փողի առկայությանը:

Անայցագիր ռեժիմի խախտողները ոչ միայն Եվրոպայի երկրներից կվտարվեն Վրաստան, այլեւ կտուգանվեն 3 հազար եվրոյով: Նման իրավախախտները իրավունք չեն ունենա Եվրոպայի երկրներ այցելել 5 տարվա ընթացքում:

ԱԳ նախարարությունը նշում Է, որ այնայցագիր ռեժիմից կկարողանան օգտվել նաեւ Աբխազիայի եւ Հարավային Օսիայի բնակիչները իրենց մոտ վրացական կենսաչափական անձնագրի առկայության դեպքում, որը նրանք կարող են ստանալ առանց մեծ խնդիրների, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Դարաշրջանի ավարտը Google-ի համար

Google-ի հիմնադիրներ Սերգեյ Բրինը և Լարի Փեյջը հեռանում են Alphabet ընկերության ղեկավար պաշտոններից:

ԳԾԱՊԱՏԿԵՐՆԵՐ: ՀՀ արտաքին առևտուրը 2019 թ. առաջին կիսամյակին

ՀՀ ԿԲ կիսամյակային հաշվետվությունը ՀՀ ֆինանսական կայունության մասին զեկույցում նշվում է, որ ներմուծման և արտահանման նման զարգացումների պարագայում բարելավվել է առևտրային հաշվեկշիռը՝ կազմելով ՀՆԱ 20.2 %-ը (30.06.2018 թ.` 22.0%-ը):

Ֆիթչի կանխատեսման լուսաբանման հակառակ կողմը կամ ինչ չասվեց հայկական լրատվամիջոցներում

Հայաստանի տնտեսական զարգացման վերաբերյալ Ամերիկյան վարկանշային կազմակերպության կանխատեսման մեջ կարևոր մի նախապայման անտեսվել է Հայաստանի ԶԼՄ-ներում: