Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Վրաստանից Ռուսաստան գինու արտահանումն աճում է

Վերադարձ լուրերի բաժին

01:30 , 11 Հոկտեմբեր 2019

Վրաստանից Ռուսաստան գինու արտահանման ծավալը 2019 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին 11 տոկոսով ավելացել է 2018 թվականի համապատասխան ժամանակաշրջանի համեմատությամբ: Այդ մասին վկայում են հանրապետության Գինու ազգային գործակալության՝ հոկտեմբերի 8-ին հրապարակված տվյալները:

Ըստ գերատեսչության տվյալների, Ռուսաստանն առաջվա պես առաջին տեղն է զբաղեցնում վրացական գինի ներմուծող երկրների շրջանում: Երկրորդ տեղում Ուկրաինան է: Ընթացիկ տարվա հունվարից մինչեւ սեպտեմբեր Վրաստանն Ուկրաինա է արտահանել ավելի քան 6,7 մլն շիշ գինի, ինչը 0,3 տոկոսով ավելի է անցած տարվա ցուցանիշների համեմատությամբ: Առաջատարների եռյակը եզրափակում է Չինաստանը: Ինն ամսվա ընթացքում Վրաստանից այս երկիր է արտահանվել ավելի քան 5,3 մլն շիշ գինի, ինչը 11 տոկոսով ավելի է, քան 2018 թվականի հունվար-սեպտեմբերի ամիսներին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

«Ինդիանա Ջոնս»-ի պրոդյուսերը և նրա ստեղծած ինտերնետ կայսրությունը

Բարրի Դիլերը Հոլիվուդում հայտնի պրոդյուսեր է, որը Ռուպերտ Մերդոկի հետ ստեղծել է Fox հեռուստացանցը: Այժմ նա կենտրոնացել է համացանցի ուղղությամբ՝ ստեղծելով 20 միլիորդ դոլարից ավելի արժեցող Vimeo, Tinder և այլ հայտնի հարթակները:

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է կիրառելու Թուրքիայի նկատմամբ

Սահմանափակումները, սակայն, դեռ չեն կիրառվում:

Համաշխարհային տնտեսությանն աճի դանդաղում է սպասում

Այդպիսի կանխատեսում է կատարել ԱՄՀ-ի գործադիր տնօրենը: