Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Վրաստանը և Ռուսաստանը Հայաստանի բեռների համար կապահովեն «կանաչ գոտի»

Վերադարձ լուրերի բաժին

00:06 , 30 Մարտ 2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպում է ունեցել արտահանմամբ և ներկրմամբ զբաղվող խոշոր ընկերությունների ղեկավարների հետ: Այդ մասին հայտնեց կարավարության մամուլի ծառայությունը:

Վարչապետը նշել է. «Այս ժամանակահատվածում մենք խնդիր ունենք կոորդինացնել մեր գործողություններն ու մաքսիմալ լավ պայմաններ ապահովել մեր երկրից արտահանումների և դեպի մեր երկիր ներկրումների համար: Աշխատել ենք Վրաստանի և Ռուսաստանի մեր գործընկերների հետ և երեկ պայմանավորվածություն ենք ձեռք բերել, որ և՛ Վրաստանը, և՛ Ռուսաստանը կապահովեն, այսպես ասած, «կանաչ գոտի» ԵԱՏՄ բեռների համար, այսինքն՝ Վրաստանի տարածքով և Վերին Լարսում առանձին գոտի կառանձնացվի, ըստ էության, Հայաստանի բեռների համար: Իհարկե, քաղաքական մակարդակում պայմանավորվածությունը՝ պայմանավորվածություն, բայց պետք է դա դեռ իրականություն դարձնել և կյանքի կոչել:

Nikol_Pashinyan_47I1676

Նաև քանի որ այժմ ՌԴ-ում տարբեր սահմանափակումներ մտցնելու արագ որոշումներ են կայացվում, և դա կարող է որոշակի խուճապային տրամադրություններ առաջացնել Հայաստանում, սպառողների շրջանում մասնավորապես, շատ կարևոր է արձանագրել, որ մենք պայմանավորվածություն ենք ձեռք բերել, որ, ըստ էության, սահմանափակումները, որոնց մասին կհայտարարվի, չեն վերաբերելու ԵԱՏՄ-ին կամ առնվազն Հայաստանին»:

Վարչապետն ընդգծել է, որ վերոնշյալ պայմանավորվածությունը հստակ է և վերջնական: Նիկոլ Փաշինյանը հավելել է՝ հաշվի առնելով ապրանքային մատակարարման խնդիրը՝ Ռուսաստանի գործընկերներն էլ են շահագրգիռ, որպեսզի իրենց խանութներում և սպառողական շուկաներում ապրանքները մատակարարվեն բնականոն հունով:

Gov_T014018

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ամենօրյա ռեժիմով ստանում է ներկրումների վիճակագրությունը և ավելացրել, որ ապրանքների բավական պաշարներ երկրում ունենք: «Նաև պետք է հասկանանք, թե այս շրջանում արտահանման և ներմուծման հետ կապված խնդիրներն ինչպես ենք կոորդինացնում, որպեսզի այն պայմանավորվածությունները, որ Ռուսաստանի և Վրաստանի քաղաքական ղեկավարության հետ ունեցել ենք, բնականոն ձևով իրագործվեն»,- ասել է կառավարության ղեկավարը:

Gov_T014008

Այնուհետև տնտեսվարողները ներկայացրել են ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ արտահանման և ներմուծման ուղղությամբ առաջացած խնդիրներն ու դժվարությունները, հանդես եկել դրանց լուծման առաջարկություններով: Պարզաբանումներ են ներկայացրել էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն ու Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը:

Davit_Ananyan_47I1723

Վարչապետն էկոնոմիկայի նախարարին հանձնարարել է ներկայացնել գործարարների հետ մշտական կապի մեջ լինելու մեխանիզմ, որը թույլ կտա հնարավորինս արագ արձագանքել վերջինների խնդիրներին ու գտնել օպերատիվ լուծումներ: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ հաշվի առնելով արտարժութային և լոգիստիկ խնդիրները՝ կառավարությունը հաստատել է կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման հակաճգնաժամային միջոցառումների մի քանի ծրագրեր, որոնցով առաջարկվող գործիքների միջոցով կիսում է տնտեսվարողների ռիսկերը՝ տրամադրելով արտոնյալ, այդ թվում՝ զրոյական տոկոսով վարկային միջոցներ: «Մեր քաղաքական կամքն այն է, որ ինչով կարողանանք՝ տնտեսվարողներին աջակցենք»,- ընդգծել է վարչապետը: Նա կարևորել է այնպիսի մեխանիզմների ներդրումը, որոնք թույլ կտան պետությանը և մասնավոր հատվածին ճգնաժամային իրավիճակներում գործել արագ և արդյունավետ:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումները վատթարացել են

Ասիական զարգացման բանկը կանխատեսել է ՀՆԱ մինչև 4 տոկոս անկում:

Տեսանյութ: Օտարերկրյա ներդրումները ներկա իշխանության աքիլեսյան գարշապարն են

Տնտեսագետ Հայկազ Ֆանյանը կառավարության հակաճգնաժամային միջոցառումներից մի քանիսը, այդուամենայնիվ, համարում է ճիշտ ժամանակին ընդունված:

Հայաստանի ցուցանիշները համադրելի են համաշխարհային տնտեսական զարգացումներին

Մամուլում պարբերաբար շրջանառվում է այն թեզը, որ 2020 թվականի երկրորդ եռամսյակում արձանագրված 13.7 տոկոս ՀՆԱ անկումը պայմանավորված է համավարակի բացասական հետևանքները չեզոքացնելու աջակցության ծրագրերի ոչ արդյունավետությամբ: