Invalid username or password
Այն դեպքում, եթե Ռուսաստանը հեռացվի SWIFT կամ այլ սահմանափակումներ կիրառվեն, երկրի բանկային համակարգը կկարողանա աշխատել: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Կենտրոնական բանկի նախագահ Էլվիրա Նաբիուլինան:
«Մենք մշակել ենք նաև մեր դրամական համակարգը, և եթե ինչ-որ բան տեղի ունենա, երկրի ներսում SWIFT ձևաչափով բոլոր օպերացիաները կգործեն, մենք նման անալոգ ենք ստեղծել»,- հայտարարել է նա:
Ինչպես հայտարարել են ՌԴ ԿԲ-ից, Ռուսաստանի դեմ պատժամիջոցները ի հայտ են բերել բանկային ենթակառուցվածքների թույլ կողմերը:
«Ներկայումս բանկոմատների և վճարային տերմինալների արդեն ավելի քան 90 տոկոսը պատրաստ է ընդունել մեր սեփական “Мир” քարտերը»,- ասել է Նաբիուլինան:
Առաջին անգամ Ռուսաստանին SWIF համակարգից հեռացնելու մասին առաջարկը հնչել է Եվրախորհրդարանի 2014թ. սեպտեմբերի 18-ի բանաձևում:
ԵՄ-ում երկիրը SWIF վճարային համակարգից հեռացնելու մասին հայտարարություններ արվել են նաև 2015թ.:
Դիտումներ 1471
Նիստի ընթացքում քննարկվել են եվրասիական ինտեգրման հարցերի լայն շրջանակ՝ առևտրի, ներքին շուկայի գործունեության, մրցակցության, արդյունաբերության, տեխնիկական կարգավորման և այլ ոլորտներին վերաբերող թեմաներ:
Ասիական զարգացման բանկը կանխատեսել է ՀՆԱ մինչև 4 տոկոս անկում:
Տնտեսագետ Հայկազ Ֆանյանը կառավարության հակաճգնաժամային միջոցառումներից մի քանիսը, այդուամենայնիվ, համարում է ճիշտ ժամանակին ընդունված: