Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

«Վրաստանը չի հրապարակի Հայաստան գազի տարանցման վերաբերյալ «Գազպրոմի» հետ կնքած համաձայնագիրը». Կախա Կալաձե

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Աշխարհ

16:31 , 30 Հունվար 2017

Վրաստանի էներգետիկայի նախարար, փոխվարչապետ Կախա Կալաձեն հայտարարել է, որ վրացական կողմը չի կարող ինքնուրույն որոշել և հրապարակել Հայաստան գազի տարանցման վերաբերյալ «Գազպրոմի» հետ տարեսկզբին կնքած համաձայնագիրը։
Նա հայտնել է, որ համաձայնագրի հրապարակումը պահանջում է երկու կողմի համաձայնությունը։

Ինչ վերաբերում է իրեն խորհրդարանական փոքրամասնության պահանջով խորհրդարան հրավիրելուն, Կալաձեն հայտարարել է. «Տրվել է սպառիչ տեղեկատվություն, որը հետաքրքրել է մեր բնակչությանը։ Ես մտադիր չեմ մասնակցել քաղաքական սպեկուլյացիաների ու շոուների»։

Կալաձեն ավելի վաղ հայտարարել էր, թե «Գազպրոմի» հետ Հայաստան գազամատակարարման վերաբերյալ կնքված համաձայնագիրն առևտրային գաղտնիք է։
Վրաստանի գազի պահանջարկը կազմում է 2 մլրդ խմ, որից 90%-ը մատակարարում է Ադրբեջանը, իսկ գազի 10%-ը Վրաստանը ստանում է Ռուսաստանից՝ որպես Հայաստան մատակարարված գազի տարանցման վճար:

Ավելի վաղ Մոսկվան հայտարարել է, որ Վրաստանին գազ կվաճառի, այլ ոչ թե անվճար կտրամադրի՝ որպես տարանցման վճար: Վրացական կողմն ու «Գազպրոմ-էքսպորտը» կազմել էին նոր համաձայնագիր, որի համաձայն՝ Վրաստանը կստանա դրամական փոխհատուցում ռուսական գազի Հայաստան տարանցման դիմաց։

Ավելի վաղ Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին բացասաբար էր գնահատել նոր պայմանագիրը, որը իր երկիրը կնքել է «Գազպրոմի» հետ։
«Կոնկրետ վրացական կողմը չի կարող որոշել, թե հատկապես ինչ դետալներ պետք է հրապարակվեն։ Դա պետք է տեղի ունենա երկկողմ համաձայնությամբ։ Ինչպես արդեն հայտնել եմ, մենք աշխատում ենք այդ ուղղությամբ։

Մենք ստանում ենք նաև տարբեր նամակներ, թե պետք է հրապարակվեն SOCAR-ի, «Շահ-Դենիզի» մասին համաձայնագրերը։ Կարծում եմ՝ դա ճիշտ չէ, քանի որ նման համաձայնագրերը նորմալ, զարգացած երկրներում առևտրային գաղտնիք են»,- ասել է Կալաձեն։

Վերջինս հայտնել է նաև, թե «Գազպրոմի» հետ համաձայնագիրն արդեն ստորագրվել է։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Գերմանական SAP-ը աշխատանքի է ընդունել ФСБ-ի գեներալին

Կոչումով գեներալ-լեյտենանտ Սկորիկի նշանակման լուրը հաստատել են ռուսաստանյան խոշորագույն ընկերությունների 2 թոփ մենեջերներ

Սոֆիա անունով ռոբոտը «կախվել է» կոռուպցիայի մասին հարցից հետո

Սոֆիա ռոբոտը ստացել է Սաուդյան Արաբիայի քաղաքացիություն և հայտարարել, որ պատրաստվում է ընտանիք կազմել

ՎՏԲ-ի ղեկավարը ԱՄՆ-ի նոր պատժամիջոցները համեմատել է պատերազմ հայտարարելու հետ

Անդրեյ Կոստինը Դավոսում ոչ ֆորմալ հանդիպումների ժամանակ զգուշացրել է «Եվրոպայում ռազմական հակամարտության աճող սպառնալիքի մասին»: