Invalid username or password
Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան որոշել է մայիսի 22-ից հետո չերկարաձգել արտակարգ դրությունը և պարետային ժամը։ Այդ մասին, ըստ b4b.am-ի, հայտնել է Sputnik Գրուզիան։ Վրաստանում արտակարգ դրություն էր հայտարարվել մարտի 21-ին՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով։ Մարտի 31-ից երկրում սկսեց գործել պարետային ժամ։
«Մենք լավ ենք հասկանում, որ մեր պարտքն է խելամտորեն վերադառնալ նորմալ կյանքի ինչպես տնտեսության, այնպես էլ սոցիալական և առօրյա կյանքի տեսանկյունից։ Դա շատ կարևոր է։ Ուստի կառավարությունը որոշել է չերկարաձգել արտակարգ դրությունը և պարետային ժամը»,-ասել է Գախարիան։ Նա նշել է, որ անգամ արտակարգ դրության ավարտից հետո սահմանափակումները մնալու են։ Գախարիան նշել է, որ օրենսդրական շրջանակ է հարկավոր, որը թույլ կտա սահմանափակումները կիրառել առանց արտակարգ դրություն հայտարարելու։
Կորոնավիրուսի դեմ պայքարում Վրաստանը Եվրոպայում առաջին տեղերից մեկն է զբաղեցնում։ Փետրվարի 26-ից մինչև մայիսի 21-ը երկրում վարակման 721 դեպք է գրանցվել։ Այս պահի դրությամբ բուժվածների թիվը 485 է, 12 վարակված մահացել է։
Sputnik Արմենիա
Դիտումներ 491
Ըստ Կարեն Թամազյանի, չնայած առանձին ամիսներին կորոնավիրուսային համավարակով պայմանավորված եկամուտ ապահոված աշխատատեղերի անկմանը` տարեկան կտրվածքով 2020թ. հարկման ենթակա եկամուտներ ապահոված աշխատատեղերը կազմել են միջին ամսական 609 հազար, որը 2019թ. նույն ամսվա համեմատ ավելի է շուրջ 1.2 %-ով (7 հազարով):
ՀՀ ԿԲ դրամանիշերի փոխանակման գործառնական դրամարկղը գործելու է ք. Երևան, Վազգեն Սարգսյան 6 հասցեում:
Ոսկյա իրերի գրավադրմամբ վարկ ձևակերպած հաճախորդ-վարկառուներին ՎՏԲ-Հայաստան Բանկը հնարավորություն է տալիս պարբերաբար ավելացնել գործող վարկի սահմանաչափը մինչև 10%: