Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Վրաստանը, Ուկրաինան և ևս 3 երկիր երկարաձգել են Ղրիմի դեմ պատժամիջոցները

Վերադարձ լուրերի բաժին

11:18 , 29 Հուլիս 2017

Եվրամիության իշխանություների որոշմանը՝ երկարաձգել Ղրիմի նկատմամբ սահմանված պատժամիջոցները, հետևել են ԵՄ անդամակցությանը հավակնող Չեռնոգորիան և Ալբանիան, ինչպես նաև երեք այլ երկիր:

ԵՄ գործընկեր 5 երկրները մինչև 2018թ. հունիսի 23-ը երկարաձգել են Ղրիմում ներդրումների և առևտրի սահմանափակումների գործողության ժամկետը: Ղրիմի նկատմամբ սահմանված պատժամիջոցների երկարաձգման մասին որոշում էր կայացրել ԵՄ խորհուրդը հունիսի 19-ին:

Ներկայումս այդ որոշմանը միացել են Ալբանիան և Չեռնոգորիան, որոնք հավակնում են դառնալ ԵՄ անդամ, ինչպես նաև Ազատ առևտրի եվրոպական ասոցիացիայի կազմի մեջ մտնող Նորվեգիան, ինչպես նաև Վրաստանը և Ուկրաինան:

«Նրանք մեզ հավաստիացրել են, որ իրենց ազգային քաղաքականությունը համապատասխանում է ավելի վաղ ընդունված Խորհրդի որոշմանը: Եվրամիությունը նկատի է առնում այդ պարտավորությունները և ողջունում է դրանք»,- ասվում է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի հայտարարության մեջ:

ԵՄ-ի սահմանած պատժամիջոցները Ղրիմի նկատմամբ նախատեսում են Ղրիմում և Սևաստոպոլում արտադրված մթերքի ներկրում, թերակղզու ձեռնարկություններում արգելվում են քաղաքացիների և ընկերությունների ներդրումները, արգելվում են զբոսաշրջային ծառայությունները:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Հայաստանը դուրս է մնացել ազատ ինտերնետ ունեցող երկրների շարքից (ինֆոգրաֆիկա)

Freedom House կազմակերպությունը հրապարակել է Ինտերնետի ազատության 2017 թվականի զեկույցը։

Սերժ Սարգսյանը բացառել է ԵՄ հետ կնքվելիք համաձայնագրում ԵԱՏՄ հետ հակասությունների առկայությունը

Հայաստանի և Եվրամիության միջև նոյեմբերի վերջին կնքվելիք համաձայնագիրը նպատակ ունի խորացնել համագործակցությունն այդ կառույցի հետ

Նավթի գները նվազել են

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների հոկտեմբերի 25-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները