Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Վրաստանը հրաժարվել է «Գազպրոմից» գազ գնելուց՝ հօգուտ ադրբեջանականի

Վերադարձ լուրերի բաժին

12:12 , 12 Ապրիլ 2017

Վրաստանը կհրաժարվի ռուսական «Գազպրոմ» կոնցեռնից բնական գազ գնելուց: Ինչպես հայտարարել է Վրաստանի էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն, մինչև տարեվերջ չի կնքվի ռուսական գազի ձեռքբերման ոչ մի գործարք, հայտնում է «Բիզնես Գրուզիա» պորտալը:

Ընդ որում՝ Վրաստանի էներգետիկայի նախարարությունը ներկայացրել է ռուսական գազային հսկայի հետ արդեն կնքված գործարքները: Այսպես, 2017թ. հունվար-մարտին Ռուսաստանից բնական գազի գնման ծավալը կազմել է 100 միլիոն խմ, փետրվարին՝ 70 մլն խմ:

Ապրիլից արդեն Վրաստանը ամբողջությամբ կանցնի բնակչությանն ու ձեռնարկություններին ադրբեջանական գազով մատակարարմանը:

Վրաստան «կապույտ վառելիքի» մատակարարն Ադրբեջանի պետական նավթային ընկերությունն է (SOCAR) և ադրբեջանական «Շահ Դենիզ» գազակոնդենսատային հանքավայրի մշակումն իրականացնողը:

Այդկերպ, ռուսական գազի մասնաբաժինը ներկրման ընդհանուր ծավալում կկազմի 4%:

Վրաստանի էներգետիկայի նախարարությունը ներկայացրել է նաև երկիր գազի մատակարարումների ծավալների գնահատականը:

Այս տարի Վրաստան կմատակարարվի 2.457 մլրդ խմ գազ, որից Ադրբեջանից մատակարարումները կկազմեն 2.347 մլրդ խմ (95.5%):

2017թ. Վրաստանի տարածքում արդյունահանվող գազի ծավալները կազմում են 10 մլն խմ:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

«Մինչև տարեվերջ կունենանք 4.3% իրական տնտեսական աճ». Վարդան Արամյան (տեսանյութ)

Ըստ նրա` ակնկալիքներն ավելի են, քան սահմանվել էր բյուջեով` 3.2%:

Կառուցվածքային և կադրային փոփոխություններ Արցախի կառավարությունում

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 25-ին ստորագրել է մի շարք հրամանագրեր:

Ինչ տոկոսադրույքներով են վարկավորել ՀՀ բանկերը այս տարվա ընթացքում

ՀՀ առևտրային բանկերի կողմից 2017 թվականի հուլիսի ընթացքում ՀՀ դրամով տրամադրված վարկերի միջին տոկոսադրույքը կազմել է 12.7%