Invalid username or password
Վրաստանում զբոսաշրջությունն վերկանգնելու նպատակով Վրաստանը պատրաստվում է ընդունել զբոսաշրջիկների՝ «Վրաստան՝ ապահով ուղղություն» կարգախոսի ներքո։ Վրաստանի կառավարությունը ներկայացրել է տուրիզմի գործարկման հակաճգնաժամային ծրագիր, որի աշխատանքն արդեն երկու ամիս ամբողջությամբ դադարեցված է համավարակի պատճառով: Ըստ այդ ծրագրի՝ ենթադրվում է, որ հունիսի 15-ից կբացվի ներքին տուրիզմը, իսկ հուլիսի 1-ից Վրաստանը կսկսի ճանապարհորդների ընդունել արտասահմանից:
Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան տեղեկացրել է, որ կառավարության հետճգնաժամային ծրագիրի շրջանակում այս տարի ճգնաժամից տուժած ոլորտը` զբոսաշրջությունը, կազատվի հարկ վճարելու պարտականությունից: «Զբոսաշրջության ոլորտում գործող ընկերությունների եկամտային հարկերի գանձումը հետաձգվելու է ինը ամսով՝ մինչև տարեվերջ: Մենք չենք կարող խոստանալ որևէ մեկի եկամտի գանձման ամբողջական չեղարկում, բայց հնարավոր է խոսել հետաձգման և հետագա, աստիճանաբար վճարման սխեմաների մասին»,- ասել է Գախարիան:
Էկոնոմիկայի նախարար Նաթիա Թուրնավան շեշտել է, որ Վրաստանը կներկայացվի որպես ապահով ուղղություն զբոսաշրջիկների համար՝ հանդես գալով որպես համավարակի դեմ հաջող պայքար մղած երկիր։
«Նովոստի-Գրուզիա»-ի փոխանցմամբ՝ ազգային վարչակազմի ղեկավար Մարիամ Կվրիվիշվիլին հայտարարել է, որ Վրաստանը նախատեսում է զբոսաշրջիկներին ընդունել «կանաչ գոտիներում», որտեղ կորոնավիրուսով վարակման դեպքեր չեն գրանցվել:
EconoMood
Դիտումներ 2538
Նիստի ընթացքում քննարկվել են եվրասիական ինտեգրման հարցերի լայն շրջանակ՝ առևտրի, ներքին շուկայի գործունեության, մրցակցության, արդյունաբերության, տեխնիկական կարգավորման և այլ ոլորտներին վերաբերող թեմաներ:
Ասիական զարգացման բանկը կանխատեսել է ՀՆԱ մինչև 4 տոկոս անկում:
Տնտեսագետ Հայկազ Ֆանյանը կառավարության հակաճգնաժամային միջոցառումներից մի քանիսը, այդուամենայնիվ, համարում է ճիշտ ժամանակին ընդունված: