Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՎՏԲ-ն ԻՆԶՀ-ի հետ համատեղ փնտրում է ստարտափներ՝ կորպորատիվ աքսելերատորի համար

Վերադարձ լուրերի բաժին

19:04 , 29 Հուլիս 2020

ՎՏԲ-ն տեխնոլոգիական կազմակերպություններից երկու շաբաթվա ընթացքում ստացել է ավելի քան 100 դիմում` ԻՆԶՀ-ի (Ինտերնետ նախաձեռնությունների զարգացման հիմնադրամ) հետ համագործակցության շրջանականերում։ Բանկը փնտրում է նորարար լուծումներ հետևյալ ուղղություններով՝ ծառայություններ մանրածախ և կորպորատիվ հաճախորդների համար, մարքեթինգային գործիքներ վաճառքների ավելացման և սպասարկման բարելավման համար, լուծումներ հաճախորդների տվյալների հավաքագրման և վերլուծության համար, կիբերանվտանգության լուծումներ, ծառայություններ Բանկի աշխատակիցների համար և այլն։

Նախագծերի հավաքագրման ուղղությունների ամբողջական ցանկը տեղադրված է startup.vtb.ru կայքում։ Աքսելերատորի մասնակցության դիմումները ընդունվում են կայքում՝ մինչև օգոստոսի 24-ը։

ՎՏԲ Աքսելերատորը տեխնոլոգիական սկսնակ կազմակերպությունների և Բանկի բիզնես ստորաբաժանումների համագործակցության հարթակ է, որը ընտրում է հետաքրքիր լուծումներ` փորձնական նախագծերի մեկնարկման համար:

ՎՏԲ-ի մասնագետները փորձարկում և գնահատում են նորարար տեխնոլոգիաները, հնարավոր բիզնես ազդեցությունը և բանկային ենթակառուցվածքում ներդրումը։

Նախկին երկու աքսելերատորների հավաքագրման արդյունքում ընտրվել է 30 փորձնական նախագիծ։ Առաջին փորձնական նախագծերի ամփոփման արդյունքում ավելի քան 10 նախագիծ արդեն մեկնարկվել է կամ պատրաստվում է գործարկման։

Այն բոլոր ստարտափները, որոնք կներկայացնեն դիմում-հայտեր ՎՏԲ Աքսելերատոր և կանցնեն նախնական քննություն՝ կներկայացվեն Բանկի առանցքային ստորաբաժանումներին։ Հավաքագրման արդյունքում առնվազն 20 ստարտափներ կհրավիրվեն Բանկի աքսելերատոր, որտեղ պատվիրատուի հետ համատեղ թեստավորման համար կմշակվեն բիզնես լուծումներ, կտրամադրվեն Բանկի ենթակառուցվածքներին և վերլուծություններին հասանելիություն, փորձնական նախագծեր մեկնարկելու և իրականացնելու հնարավորություն:
Նորարար տեխնոլոգիական լուծումների փորձարկման համար Բանկը նախատեսում է հատկացնել 500 հազ.-ից մինչև 1,5 մլն․ ՌԴ ռուբլի՝ յուրաքանչյուր նախագծի համար։

ՎՏԲ Բանկի նախագահի տեղակալ, Վարչության նախագահ Վադիմ Կուլիկը նշել է. «Արտաքին տեխնոլոգիական կազմակերպությունների հետ համագործակցությունը ՎՏԲ-ի թվային փոխակերպման ռազմավարության մի մասն է։ ՎՏԲ Աքսելերատորը երիտասարդ կազմակերպությունների համար լավ հնարավորություն է Բանկին հետաքրքիր լուծումներ ներկայացնելու և համատեղ նախագծեր իրականացնելու նպատակով։ Բանկը ստանում է տեխնոլոգիական հարթակների զարգացման նոր հնարավորություններ և լրացուցիչ մրցակցային արտոնություններ՝ շուկայի առաջարկած նորարարական լուծումների արագ ներդրման շնորհիվ»։

ՎՏԲ-ի կորպորատիվ Աքսելերատորի տնօրեն Նատալիա Դեգտյարեվան նշել է. «Աքսելերատորների հավաքագրման առաջին երկու փորձերն օգնել են բացահայտել առանցքային խնդիրները՝ թույլ տալով կազմակերպել նոր բիզնես գործընթացներ՝ Բանկում ստարտափների ներդրման ուղղությամբ։ ՎՏԲ Աքսելերատորի թիմը ԻՆԶՀ-ի հետ համատեղ անցկացրել է Բանկի հիմնական բիզնես ստորաբաժանումների տեխնոլոգիական կարիքների հետազոտություններ։ Դա հնարավորություն կտա ավելի բարձրացնել Բանկի և ստարտափների համագործակցության արդյունավետությունը»։

Տեղեկատվություն:

«ՎՏԲ Բանկ» ՀԲԸ-ն համակարգ ձևավորող ֆինանսական ինստիտուտ է, որը հանդիսանում է ՎՏԲ բանկային խմբի առանցքային օղակ և Ռուսաստանի խոշորագույն բանկերից մեկը: Հիմնական գործունեության ուղղություններն են՝ կորպորատիվ հաճախորդներին և ֆինանսական հաստատություններին, ֆիզիկական անձանց և փոքր ձեռնարկություններին բանկային ծառայությունների տրամադրումը: Բանկը ներառում է 1,6 հազ. մանրածախ գրասենյակներ ամբողջ երկրում: ՎՏԲ Խմբի հաճախորդների թիվը կազմում է 14 միլիոն հաճախորդ:

Ինտերնետ նախաձեռնությունների զարգացման հիմնադրամը ստեղծվել է 2013 թվականին ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի հանձնարարականով՝ Ռազմավարական նախաձեռնությունների գործակալության կողմից: Հիմնադրամն իրականացնում է էկոհամակարգային գործունեություն, կատարում է ներդրումներ տեխնոլոգիական ընկերություններում՝ զարգացման և աճի փուլում, մշակում է աքսելերացման ծրագրեր՝ ձեռնարկատերերի և կորպորացիաների համար, ինչպես նաև մասնակցում է վենչուրային շուկայի օրինական կարգավորման մեթոդների մշակմանը: «ԻՆԶՀ Աքսելերատորը» (ԻՆԶՀ-ի դուստր ձեռնարկություն) ընդգրկված է աշխարհի 8 խոշորագույն աքսելերատորների ցանկում. ըստ Forbes-ի և ըստ NABA-ի ամենաարդյունավետ աքսելերացիոն ծրագիրն է Ռուսաստանում:

Մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ՝ զանգահարելով Բանկի Կոնտակտային Կենտրոն` 87-87 հեռախոսահամարով:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Վիվա-ՄՏՍ-ը պաշտոնապես հերքում է Ռալֆ Յիրիկյանին բերման ենթարկելու մասին լուրերը

Ռալֆ Յիրիկյանն ինչպես նախկինում, այնպես էլ այժմ, իրականացնում է իր առօրյա մասնագիտական ու կառավարչական գործառույթները:

16.10.2020 Շաբաթական ամփոփ տվյալներ՝ Կենտրոնական բանկից

Հոկտեմբերի 5-11-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 38.8 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 57.8 մլն ԱՄՆ դոլար:

Պարզաբանում՝ Թուրքիայից ապրանքի ներմուծման ժամանակավոր արգելքի վերաբերյալ

Կարգավորումը՝ համաձայն «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի: