Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ն MasterCard միջազգային վճարային համակարգի հետ համատեղ մեկնարկում են MasterCard PayPass ոչ կոնտակտային քարտերի թողարկումը

Վերադարձ լուրերի բաժին

15:49 , 16 Օգոստոս 2017

ՎՏԲ-Հայաստան Բանկը առաջինը ՀՀ բանկային շուկայում մեկնարկում է MasterCard PayPass ոչ կոնտակտային վճարային քարտերի թողարկումը։ PayPass անհպում վճարումների եզակի տեխնոլոգիան ամենաժամանակակից, արագ, մատչելի և հուսալի քարտային վճարումների իրականացման եղանակներից մեկն է ողջ աշխարհում:

MasterCard PayPass ոչ կոնտակտային քարտերի առավելությունները հետևյալն են․

Հարմարավետություն․ ոչ կոնտակտային քարտերով վճարումները շատ պարզ են՝ պարզապես պետք է մոտեցնել քարտը է POS-տերմինալին, որը զինված է ոչ կոնտակտային տեխնոլոգիայով, և վճարումը կիրականցվի մեկ վարկյանում։

– Արագությունը․ վճարումները կատարվում են ակնթարթորեն՝ POS-տերմինալին մեկ հպումով առանց PIN կոդի մուտքագրման համար ժամանակ կորցնելու (10 000 ՀՀ դրամից ցածր վճարումների դեպքում), առանց ստորագրության և այլն: Ստուգելով դրամարկղում գնումների գումարը, պետք է միայն դիպչել քարտով POS-տերմինալին, և վճարումը կատարված է։

– Անվտանգություն․ վճարելու համար քարտը պետք չէ փոխանցել գանձապահին, այսինքն՝ քարտապանը լիովին վերահսկում է վճարման գործընթացը, այդպիսով պաշտպանելով իր քարտի տվյալները և կանխելով հնարավոր խարդախության ռիսկը:

– Որակ․ ոչ կոնտակտային քարտերը ավելի հազվադեպ են ենթարկվում մեխանիկական ազդեցության, և, հետևաբար, ավելի քիչ են մաշվում։
MasterCard ոչ կոնտակտային վճարման տերմինալները տեղադրված են ամբողջ աշխարհում։ Յուրաքանչյուր խանութում և սպասարկման կետում, որտեղ առկա է PayPass լոգոն (ալիք), հաճախորդները կարող են վճարել MasterCard PayPass ոչ կոնտակտային քարտով պարզապես տերմինալին հպումով։

Այսուհետ ՎՏԲ-Հայաստան Բանկի կողմից թողարկվող բոլոր MasterCard քարտերը կթողարկվեն ոչ կոնտակտային տեխնոլոգիայով:

MasterCard PayPass քարտերի ձևակերպման վերաբերյալ մանրամասն տեղեկատվությանը կարելի է ծանոթանալ ՎՏԲ-Հայաստան Բանկի մասնաճյուղերում, Բանկի www.vtb.am կայքում, ինչպես նաև զանգահարելով Բանկի Միասնական տեղեկատվական ծառայություն՝ 87-87 հեռախոսահամարով։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթն ԱԺ-ում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Կառավարության ծրագրի տեքստի քննարկման արդյունքում այդպես էլ չմեջբերվեց նրա թերևս ամենակարևոր հատվածը, որտեղ ասվում է՝ Կառավարության սույն ծրագրի գաղափարական հիմքը «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագիրն է»,- Նիկոլ Փաշինյան:

«Կառավարության հետ մեկտեղ յուրաքանչյուր քաղաքացի ունի անելիքի իր բաժինը»,- վարչապետ

Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացրած ծրագրի իրագործման հարցում կառավարության ունեցած պատասխանատվության հետ մեկտեղ յուրաքանչյուր քաղաքացի ունի անելիքի ու պատասխանատվության իր բաժինը: b4b.am-ի փոխանցմամբ՝ այդ մասին փետրվարի 14-ին ԱԺ առաջին նստաշրջանի հերթական նիստում կառավարության ծրագրի քննարկման եզրափակիչ ելույթում հայտարարել է ՀՀվարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Վերջին 3 օրվա քննարկումները համարում եմ խիստ հաջողված, որովհետև իրականում տեղի ունեցավ շատ լուրջ […]

ԱԺ-ն ընդունեց կառավարության ծրագիրը

82 պատգամավոր քվեարկել է կողմ, 37-ը՝ դեմ: