Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է դրամական փոխանցումների ստացման նոր` առցանց ծառայություն

Վերադարձ լուրերի բաժին

18:07 , 19 Դեկտեմբեր 2019

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է իր հաճախորդներին ինքնուրույն, առանց Բանկ այցելելու և անգամ առանց Կոնտակտային կենտրոն զանգահարելու, լրացնել դրամական փոխանցումներ ստանալու հայտ Բանկի պաշտոնական կայքում` online տարբերակով: Բանկի պաշտոնական կայքում հայտ լրացնելով` հաճախորդները կարող են ստանալ Unistream, MoneyGram, Converstransfers, Intelexpress, TelCell և BEST համակարգերով ուղարկված դրամական փոխանցումները ՎՏԲ-Հայաստան Բանկի MasterCard/Visa քարտերին:

Դրամական փոխանցում ստանալը կտևի հաշված րոպեներ: Հայտը լրացնելու համար անհրաժեշտ է մուտք գործել Բանկի պաշտոնական կայք՝ www.vtb.am հասցեով, և լրացնել հետևյալ պահանջվող տեղեկատվությունը `
• Ազգանուն / Անուն
• Դրամական փոխանցման ծածկագիր
• Փոխանցման գումար և արժույթ (նաև փոխանցման ստացման նախընտրելի արժույթ)
• Քարտի համար
• Բջջային հեռախոսահամար

Երկուշաբթիից ուրբաթ 09:00-19:30, իսկ շաբաթ օրը 10:00-17:00 փոխանցումը կհաշվեգրվի հաճախորդի քարտին ընդամենը 20 րոպեի ընթացքում: Մնացած դեպքերում հայտը կմշակվի հաջորդ աշխատանքային օրը` ժամը 09:00-ից: Փոխանցման գումարը քարտին փոխանցվելու փաստի մասին տեղեկատվությունը հաճախորդին կուղարկվի SMS հաղորդագրության միջոցով` հայտում նշված բջջային հեռախոսահամարին:

Փոխանցման գումարը քարտին հաշվեգրելուց հետո հաճախորդը կարող է գումարը ստանալ ՀՀ դրամով անվճար/առանց միջնորդավճարի` ՎՏԲ-Հայաստան Բանկի բանկոմատներից կամ արտարժույթով՝ մասնաճյուղերի տարածքում:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Մարտի 20-ից կգանձվեն մինչև 1.5 մլն դրամ պարտավորությունները

Ինչ վերաբերում է 1.5 միլիոն դրամից ավելի պարտավորություններին, ապա, ինչպես արտակարգ դրության ժամանակահատվածում, այնպես էլ դրանից հետո՝ ՊԵԿ-ը նրանց նկատմամբ իրականացրել և իրականացնում է օրենքով նախատեսված գործողությունները:

2020 թվականին ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հավաքագրել է 1 տրլն 385.2 մլրդ դրամի եկամուտ

ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը ներկայացրել է 2020 թվականի ընթացքում հավաքագրված եկամուտները: