Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՎՏԲ-Հայաստան Բանկում տեղի կունենա ուսումնական տարհանում

Վերադարձ լուրերի բաժին

17:27 , 03 Հուլիս 2019

ՎՏԲ-Հայաստան Բանկը 04.07.2019թ. Բանկի Գլխամասային գրասենյակում, որը գտնվում է Մոսկովյան 35 հասցեում, կանցկացնի ուսումնական միջոցառում`շտապ տարհանում շենքից:

Բանկի աշխատակիցների` արտակարգ իրավիճակներում արագ արձագանքելու պատրաստվածության մակարդակի բարձրացման նպատակով` Բանկի Տնօրինությունը որոշեց կազմակերպել բիզնեսի անընդհատության համակարգի սթրես-թեստավորում` ուսումնական հրդեհի ահազանգ կազմակերպելու միջոցով:

Բանկի բոլոր աշխատակիցները, որոնց կուղեկցեն տարհանման պատասխանատու մասնագետները, ժամը 14:00-ին, պայմանական հրդեհի պատճառով ստիպված կլինեն լքել շենքը:

ՎՏԲ-Հայաստան Բանկի Տնօրինությունը որոշում է կայացրել ապագայում նույնպես կազմակերպել նմանատիպ միջոցառումներ, որպեսզի Բանկը միշտ պատրաստ լինի ցանկացած արտակարգ իրավիճակների:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Հայաստանն ապահովել է ֆինանսական համակարգի հուսալիությունն ու կայունությունը

Նոր թողարկման Եվրապարտատոմսերի արժեկտրոնի եկամտաբերությունն ընդամենը 3.95 տոկոս է՝ հետգնված պարտատոմսերի 6 տոկոսի փոխարեն, ինչը նշանակում է, որ Հայաստանի համար էականորեն նվազել են պարտատոմսերի սպասարկման ծախսերը:

Օտարերկրյա ներդրումների ներհոսքը մեկ տարվա ընթացքում ավելացել է 27,6 տոկոսով

Հայաստանում 2019 թվականի հունվար-սեպտեմբերին օտարերկրյա ներդրումների ներհոսքը կազմել է 2 մլրդ 174 մլն դոլար, ինչը 2018-ի նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 465 մլն դոլարով կամ 27.6 տոկոսով:

Ռիսկերից կապահովագրվի ավելի քան 30 հազար հա գյուղատնտեսական հողատարածք

Դրանով գյուղացու ֆինանսական ծախսի առնվազն 50%-ը կհոգա պետությունը, իսկ ցրտահարության ռիսկի ապահովագրավճարն էլ կփոխհատուցվի 60%-ով։