Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՎՏԲ-Հայաստան Բանկում կարելի է ձևակերպել ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ԱԸ «Մաքուր տուն» անշարժ գույքի ապահովագրություն

Վերադարձ լուրերի բաժին

11:48 , 14 Սեպտեմբեր 2017

ՎՏԲ-Հայաստան Բանկը և ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ապահովագրական ընկերությունը ներկայացնում են նոր ապահովագրական պրոդուկտ՝ «Մաքուր տուն» անշարժ գույքի ապահովագրություն:

«Մաքուր տուն» ապահովագրական պրոդուկտով անժարշ գույքը կապահովագրվի հետևյալ ռիսկերից.

• ներքին հարդարանքի և/կամ ինժեներական սարքավորումների վնասումը հրդեհի, պայթյունի, կայծակի, տրանսպորտային միջոցների վրաերթի և/կամ կենդանու հետ բախման, ապահովագրության օբյեկտի վրա թռչող սարքերի, դրանց մասերի, բեռի և/կամ ծառերի վայր ընկնելու արդյունքում:

• անձանց(հարևանների) կյանքին, առողջությանը և/կամ գույքին վնասի պատճառումը հրդեհի, պայթյունի, ջրի արտահոսքի և այլն:

«Մաքուր տուն» փաթեթի արժեքը կազմում է 13.500 ՀՀ դրամ, ընդհանուր ապահովագրական գումրը՝ 1.000.000 ՀՀ դրամ:
Բոլոր նրանց, ով ձերք կբերի “Մաքուր տուն” ապահովագրական պրոդուկտը. ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ապահովագրական ընկերությունը նվիրում է Fresh air ընկերության բնակարանի օդի մաքրման ծառայության սերտիֆիկատ: Օդի մաքրումը իրականացվում է “Չոր մառախուղ” տեխնոլոգիայի միջոցով, որն իրենից ներկայացնում է հոտեր չեզոքացնող չոր օդ:

«Մաքուր տուն» ապահովագրական պայմանագիրը կարելի է ձևակերպել ՎՏԲ-Հայաստան Բանկի ք. Երևանի մասնաճյուղերում և մոտակա մարզերում: Պայմանագրի ձևակերպումը կատարվում է հաշված րոպեների ընթացքում:

Ապահովագրական պրոդուկտի պայմանների վերաբերյալ ավելի մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ ՎՏԲ-Հայաստան Բանկի մասնաճյուղերում կամ զանգահարելով Բանկի Միասնական տեղեկատվական ծառայություն՝ 87-87 հեռախոսահամարով:

UCOM-ն ահազանգում է. ՀԾԿՀ-ն անհավասար պայմաններ է առաջարկում կապի օպերատորներին

«Յուքոմ» ընկերությունն անընդունելի է համարում միևնույն ռեսուրսի օգտագործման թույլտվության համար մեկնարկային գինը մեկ օպերատորի համար սահմանել

Հունվարի 1-ից փոխվելու են առանց մաքսային վճարների ներմուծվող անձնական օգտագործման ապրանքների արժեքային և բնաիրային չափերը. ՊԵԿ

2019 թվականի հունվարի 1-ից առանց մաքսատուրքերի ու հարկերի վճարման ներմուծվող ապրանքների արժեքային չափը կրճատվելու է 3 անգամ, իսկ կշիռը՝ 2 անգամ:

Զինվորականները վարկերի սպասարկման համար կրկնակի անգամ քիչ կվճարեն

Առաջիկա որոշումներով կառավարությունը պատրաստվում է վերակառուցել ԶՈւ մի քանի հազար սպաների եւ ենթասպաների նախկինում վերցրած վարկերը: