Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՎՏԲ-Հայաստան Բանկն իր հաճախորդներին առաջարկում է օգտվել անհատական պահատուփերից

Վերադարձ լուրերի բաժին

14:19 , 14 Օգոստոս 2019

ՎՏԲ-Հայաստան Բանկը հաճախորդների դրամական միջոցների և նյութական արժեքների առավելագույնս պաշտպանությունն ապահովելու նպատակով առաջարկում է օգտվել Բանկի անհատական պահատուփերից:
Բանկի անհատական պահատուփերում կարող եք պահպանել`
• կանխիկ գումար
• արժեթղթեր,
• թանկարժեք մետաղներ և քարեր,
• զարդեր,
• գործնական փաստաթղթեր,
• հնաոճ իրեր,
• էլեկտրոնային կրիչներ և այլն:

Պահատուփեր վարձակալելիս հաճախորդը ստանում է ոչ միայն թանկարժեք իրերի պահպանության բարձր հուսալիություն, այլ նաև լիակատար գաղտնիություն: Անհատական պահատուփերի սենյակը հագեցած է ժամանակակից տեխնիկական միջոցներով, ինչն ապահովում է պահատուփերի պարունակության ամբողջական անձեռնմխելիությունը:

Անհատական բանկային պահատուփը հատկապես անհրաժեշտ է ճանապարհորդության ժամանակ: Եթե Դուք պատրաստվում եք արձակուրդի կամ երկարաժամկետ գործուղման, ապա թանկարժեք իրերն ի պահ թողնելով ՎՏԲ-Հայաստան Բանկի պահոցում, կարող եք չանհանգստանալ դրանց ապահովության համար: Բանկը կապահովի Ձեր իրերի անվտանգության բարձր մակարդակ:

ՎՏԲ-Հայաստան Բանկը տրամադրում է 10-ից մինչև 78 սմ. բարձրության պահատուփեր:

Բանկի հաճախորդները կարող են վարձակալել պահատուփեր 1 օրից մինչև 1 տարի ժամանակահատվածով` արժեքը սկսած 10 900 ՀՀ դրամից:

Պահատուփը կարելի է վարձակալել ՎՏԲ-Հայաստան Բանկի ք. Երևան, Պուշկինի 3/1 հասցեում գտնվող «Պուշկին» մասնաճյուղում:

Պահատուփերի վարձակալությանն վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն կարող եք ատանալ www.vtb.am Բանկի պաշտոնական կայքում, «Պուշկին» մասնաճյուղում, ինչպես նաև՝ զանգահարելով ՎՏԲ-Հայաստան Բանկի Կոնտակտային կենտրոն՝ 87-87 հեռախոսահամարով:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է ձևակերպել կենսաթոշակային քարտեր և ստանալ թոշակն անկանխիկ

Կենսաթոշակն անկանխիկ ստանալու համար՝ հաճախորդին անհրաժեշտ է մոտենալ ՎՏԲ-Հայաստան Բանկի իրեն հարմար մասնաճյուղ, ներկայացնելով անձը հավաստող փաստաթուղթ և հանրային ծառայության համարանիշը և լրացնել թոշակային քարտ ստանալու դիմում:

Վիվա-ՄՏՍ-ը կրկին հերքել է քաղաքական գործընթացներում ներգրավված լինելը

Ընկերությունն իրականացրել ու իրականացնում է ռազմավարական կարևոր գործառույթ՝ տրամադրելով հեռահաղորդակցության ու թվային ծառայությունների լայն շրջանակ և ամբողջովին ապաքաղաքական կառույց է:

UCOM-ի LEVEL UP փաթեթներով բաժանորդներն ունեն անսահմանափակ մուտք Tiktok, Spotify, Coursera

Ucom-ի մի շարք Level Up սակագնային պլանների շրջանակում վերոնշյալ երեք հավելվածներից օգտվելիս ինտերնետի համար գանձում չի կատարվում: