Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՎՏԲ-Հայաստան Բանկն իր հաճախորդ՝ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին առաջարկում է կատարել բանկային գործարքներ Easy Pay վճարային տերմինալների միջոցով

Վերադարձ լուրերի բաժին

17:05 , 18 Հուլիս 2017

 

ՎՏԲ-Հայաստան Բանկն իր հաճախորդ՝ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին հնարավորություն է ընձեռում սկսած 21.07.2017թ.-ից հետևյալ բանկային գործարքներն իրականցնել Easy Pay վճարային տերմինալների միջոցով  պարզ և հարմարավետ եղանակով՝

– ավանդերի, բանկային և քարտային հաշիվների համալրում,

– վարկերի մարում ։

Հաշիվների համալրումն ու վարկերի մարումը հնարավոր է կատարել 24/7 ռեժիմով ՀՀ ողջ տարածքում հարմարավետորեն տեղակայված Easy Pay ընկերության շուրջ 800 տերմինալների միջոցով։

Բանկային գործարքներն Easy Pay տերմինալների միջոցով իրականացվում են արագ և անվտանգ։ Հաճախորդի կողմից վճարումը կատարելուց հետո, նրա բջջային հեռախոսահամարին ուղարկվում է գործարքի մանրամասները պարունակող SMS-հաղորդագրություն։ Աշխատանքային օրերին և ժամերին (երկ․-ուրբ․, ժամը 09:00-18:00) գործարքներն իրականացվում են ակնթարթորեն, իսկ ոչ աշխատանքային օրերին և ժամերին կատարված գործարքներն իրականացվում են հաջորդ աշխատանքային օրը` ժամը 09:01-ին։

Easy Pay տերմինալների միջոցով վճարումներ կատարելիս հաճախորդից գանձվում է միջնորդավճար՝ 300 ՀՀ դրամ յուրաքանչյուր գործարքի դիմաց։

Ծառայության մասին մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ ՎՏԲ-Հայաստան Բանկի մասնաճյուղերում կամ զանգահարելով Բանկի միասնական տեղեկատվական կենտրոն` 87-87 հեռախոսահամարով:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Բիթքոյնի գինը փլուզվում է. Independent

Կրիպտոարժույթները վերջին օրերին ազատ անկման մեջ են

Մարքեթինգի հայկական ակումբն ու Ակտուալ Քոմփանի ընկերությունն այսօր ներկայացրել են Actual Co հարթակը

Actual Co հարթակը կնպաստի հայկական թվային պրոդուկտների արտահանման գործընթացին

«Դուք ասում եք՝ գնաճը սարսափելի է, ես էլ ձեզ ասում եմ՝ սարսափելի չէ». Կարեն Կարապետյան

«Հարցը տալիս միանգամից գնահատական եք տալիս՝ անկանխատեսելի, անկառավարելի գնաճ… Ամեն ինչը համեմատության մեջ է