Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՎՏԲ-Հայաստան Բանկն իր բոլոր Visa քարտապաններին առաջարկում է զեղչեր և հատուկ առաջարկներ

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Լուրեր

12:26 , 16 Մարտ 2017

2017 թ-ի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը ՎՏԲ-Հայաստան Բանկն իր բոլոր Visa քարտապաններին հնարավորություն է ընձեռում օգտվել “Հատուկ առաջարկից”, որի շնորհիվ ՎՏԲ-Հայաստան Բանկի Visa քարտերով վճարումներն ապրանքների և ծառայությունների դիմաց կլինեն ոչ միայն հարմարավետ, այլև թույլ կտան խնայել դրամային միջոցներ՝արտասահման մեկնելիս:

“Հատուկ առաջարկի” շրջանակներում ՎՏԲ-Հայաստան Բանկի Visa քարտապանները, ճանապարհորդելով Եվրոպայի, Ասիայի և Ամերիկայի մի շարք երկրներում, կկարողանան ստանալ զեղչեր` մինչև 40%, օգտվել այնպիսի ակցիաներից, ինչպիսիք են` մեկ ծառայություն ձեռք բերելու դեպքում երկրոդը ստանալ անվճար, խոշոր գնումներ կատարելիս` գումարի մի մասի վերադարձ, ինչպես նաև նվերներ` Visa քարտով վճարում կատարելով հետևյալ ոլորտի առևտրային կետերում.

• հյուրանոցներ, ռեստորաններ և սրճարաններ, թանգարաններ,թատրոններ,
• հագուստի, զարդերի, աքսեսուարների, օծանելիքի, քաղցրավենիքի խանութներ,
• նավով, ավտոբուսով, հեծանիվով շրջագայելիս,
• SPA-կենտրոններ, լողավազաններ այցելելիս,
• VIP ծառայություններից օգտվելիս,
• մեքենա, մոտոցիկլ վարձակալելիս, օդապարիկով, ինքնաթիռով թռչելիս,
• պրոֆեսիոնալ ֆոտոնկարահանման ծառայություններից օգտվելիս,
• առցանց գնումներ կատարելիս:

ՎՏԲ-Հայաստան Բանկի քարտապաններին հասանելի են Visa միջազգային վճարային համակարգի հետ համագործակցող ավելի քան 70 առևտրային կազմակերպություններ, ինչպիսիքեն` Calvin Klein, De Passion, Best Western Hotels & Resorts, Luxury Flight, Larusmiani, Benson & Clegg, Princess Cruises, BCBGMAXAZRIA, Madam Tussauds, Wilson Leather, eBags:

Ավելի մանրամասն տեղեկատվության համար կարելի է այցելել հղմամբ:

Նիկոլ Փաշինյանն առաջին փուլով չընտրվեց վարչապետ

Ազգային ժողովն առաջին փուլում Նիկոլ Փաշինյանին չընտրեց վարչապետի պաշտոնում, ինչպես և նախատեսում էր նրա թեկնածությունն առաջադրած «Ելք» խմբակցությունը:

ՈՒՂԻՂ. Շարունակվում է ԱԺ հատուկ նիստը. քվեարկվելու է վարչապետի ընտրության հարցը

ՀՀ Ազգային ժողովում շարունակվում է հատուկ նիստը։ Օրակարգում վարչապետի ընտրության հարցն է։ Առաջադրված է մեկ թեկնածու՝ Նիկոլ Փաշինյանը։

«Ելք»-ը վարչապետի պաշտոնում կառաջադրի Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը իրավական գործընթացն ապահովելու համար

«Իրավաբանների հետ խորհրդկացության արդյունքում որոշեցինք վարչապետի թեկնածու առաջադրել»,-ասել է Գորգիսյանը: