Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՎՏԲ-Հայաստան Բանկն իջեցնում է վարկի տոկոսադրույքները՝ դժբախտ պատահարներից ապահովագրության ձևակերպման դեպքում

Վերադարձ լուրերի բաժին

12:38 , 15 Հուլիս 2016

ՎՏԲ-Հայաստան Բանկը շարունակում է զարգացնել և բարելավել առաջարկվող պրոդուկտների և ծառայությունների պայմանները և որակը: Մշակելով նոր պրոդուկտներ և առաջարկություններ, բանկն իր հաճախորդներին տրամադրում է բանկային շուկայի ծառայությունների ողջ փաթեթը` հարմարավետ պայմաններով:

Այսուհետ, ձևակերպելով ՎՏԲ-Հայաստան Բանկում դժբախտ պատահարներից ապահովագրություն՝ առանց գրավի Ունիվերսալ սպառողական վարկի կամ ոսկու գրավով վարկի ձևակերպման պահին, հաճախորդը կապահովագրվի անկանխատեսելի հանգամանքներից և կստանա վարկի 1-1.5%- ով իջեցված տոկոսադրույք:

Ունիվերսալ վարկը տրամադրվում է հետևյալ պայմաններով` վարկի գումարը` սկսած 100 000-ից մինչև 4 000 000 ՀՀ դրամ, տարեկան նոմինալ տոկոսադրույքը` 17- 24%, վարկի մարման ժամկետը` մինչև 5 տարի:

Ոսկու գրավով վարկի ձևակերպումը կատարվում է 20 րոպեի ընթացքում և ընդամենը մեկ այցելությամբ Բանկ: Վարկի առավելագույն գումարը կազմում է 3 մլն ՀՀ դրամ, նոմինալ տոկոսադրույքը` սկսած 22%-ից: Որպես գրավ ընդունվում են ոսկյա իրեր:

Ավելի մանրամասն տեղեկություններ վարկերի և դժբախտ պատահարներից ապահովագրության ձևակերպման պայմանների մասին Դուք կարող եք ստանալ ՎՏԲ-Հայաստան Բանկի ցանկացած մասնաճյուղում, զանգահարելով բանկի Միասնական տեղեկատվական ծառայություն՝ 87-87 հեռախոսահամարով, ինչպես նաև այցելելով բանկի պաշտոնական կայք։

UCOM-ն ահազանգում է. ՀԾԿՀ-ն անհավասար պայմաններ է առաջարկում կապի օպերատորներին

«Յուքոմ» ընկերությունն անընդունելի է համարում միևնույն ռեսուրսի օգտագործման թույլտվության համար մեկնարկային գինը մեկ օպերատորի համար սահմանել

Հունվարի 1-ից փոխվելու են առանց մաքսային վճարների ներմուծվող անձնական օգտագործման ապրանքների արժեքային և բնաիրային չափերը. ՊԵԿ

2019 թվականի հունվարի 1-ից առանց մաքսատուրքերի ու հարկերի վճարման ներմուծվող ապրանքների արժեքային չափը կրճատվելու է 3 անգամ, իսկ կշիռը՝ 2 անգամ:

Զինվորականները վարկերի սպասարկման համար կրկնակի անգամ քիչ կվճարեն

Առաջիկա որոշումներով կառավարությունը պատրաստվում է վերակառուցել ԶՈւ մի քանի հազար սպաների եւ ենթասպաների նախկինում վերցրած վարկերը: