Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՎՏԲ-Հայաստան Բանկն ընդունել է Ուզբեկստանի Հանրապետության Կենտրոնական բանկի և առևտրային բանկերի պատվիրակությանը

Վերադարձ լուրերի բաժին

23:03 , 27 Սեպտեմբեր 2019

Ուզբեկստանի Հանրապետության Կենտրոնական բանկի և առևտրային բանկերի պատվիրակությունը այցելել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխամասային գրասենյակ: Աշխատանքային այցով Հայաստան էին ժամանել Ուզբեկստանի Հանրապետության Կենտրոնական բանկի և առևտրային բանկերի 20 ներկայացուցիչներ, որոնք հանդիպեցին ՎՏԲ-Հայաստան Բանկի գործընկերներին և փոխանակվեցին աշխատանքային փորձով:
Պատվիրակությունը ծանոթացավ ՎՏԲ-Հայաստան Բանկի աշխատանքային գործընթացներին և կառուցվածքին, այցելեցին Գլխամասային գրասենյակի տարբեր ստորաբաժանումներ, ինչպես նաև Բանկի մասնաճյուղեր և ծանոթացան Կոնտակտային կենտրոնի աշխատանքներին: Հանդիպումների ընթացքում` կազմակերպված ՀՀ Կենտրոնական բանկի նախաձեռնությամբ, Հայաստանի և Ուզբեկստանի գործընկերները կիսվեցին գաղափարներով, գիտելիքներով և երկու երկրների բանկային շուկաների առանձնահատկություններով:
Մանրամասն տեղեկատվության համար կարող եք այցելել ՀՀ Կենտրոնական Բանկի կայք www.cba.am:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Բրյուսելում ստորագրվել է Արբիտրների ցանկը հաստատելու մասին որոշումը

Ստորագրումը տեղի է ունեցել ՀՀ-ԵՄ Առևտրի հարցերով գործընկերության կոմիտեի երկրորդ նիստի ավարտին:

Տեղի է ունեցել խորհրդակցություն «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման» ծրագրի վերաբերյալ

Քննարկվել է Գառնիի զբոսաշրջային գոտու, Հայաստանի պատմական մայրաքաղաք Դվինի թանգարանացման և հարակից տարածքների բարեկարգման, Հին Խնձորեսկի, Զորաց քարեր հուշարձանի մերձակա տարածքում զբոսաշրջային գոտու ձևավորման, Գորիս քաղաքի կենտրոնական մասի պատմաճարտարապետական միջավայրի վերականգնման և Վարարակ գետի աջափնյա հատվածի բարեկարգման ուղղությամբ իրականացվելիք աշխատանքների շրջանակը:

Ատոմ Ջանջուղազյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի պատվիրակությանը

Շիվաջի Կշատռապատին բարձր է գնահատել ՀՀ կառավարության ձեռքբերումները՝ կայուն հարկաբյուջետային միջավայրի ապահովումը և եվրապարտատոմսերի թողարկումը: