Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է Mastercard և Maestro քարտապաններին կատարել դրամական փոխանցումներ Ռուսաստանից՝ Odnoklassniki և Vkontakte սոցցանցերի միջոցով

Վերադարձ լուրերի բաժին

15:19 , 02 Մայիս 2017

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է իր Mastercard և Maestro քարտապան-հաճախորդներին օգտվել Ռուսաստանի Դաշնությունից աշխարհի 16 երկիր՝ այդ թվում նաև Հայաստան, դրամական փոխանցումներ կատարելու  պարզ, հարմարավետ և անվտանգ եղանակից՝ “Վկոնտակտե”  և “Օդնոկլասնիկի” սոցիալական ցանցերի միջոցով:

Mastercard վճարային համակարգի քարտապանները հնարավորություն ունեն շուրջօրյա՝ ժամանակի իրական ռեժիմում ստանալ արագ դրամային փոխանցումներ ՌԴ-ից անմիջապես իրենց Masterсard և Maestro քարտերին: Նոր հնարավորությունների շնորհիվ, ինչպես փոխանցում ուղարկողը, այնպես էլ ստացողը կխնայեն իրենց ժամանակը և միջոցները, ուղարկելով և ստանալով փոխանցումներն անկանխիկ եղանակով ցանկացած վայրից և շուրջօրյա, առանց Բանկի մասնաճյուղեր այցելելու:

Փոխանցումներն իրականացվում են ՌԴ ռուբլով: “Վկոնտակտե” և “Օդնոկլասնիկի” ցանցերի միջոցով փոխանցման նվազագույն գումարը 100 ռուբլի է, առավելագույնը՝ 75 հազ. ռուբլի: Ծառայությունը ներկայացված է ինչպես վեբ տարբերակով, այնպես էլ iOS-ի և Android-ի համար բջջային հավելվածներում: Այն դեպքում, երբ փոխանցման արժույթը տարբերվում է քարտի արժույթից, ապա փոխանցման գումարը ավտոմատ կերպով կփոխարկվի ստացողի քարտը թողարկող բանկի փոխարժեքով:

“Օդնոկլասնիկի” սոցիալական ցանցում փոխանցում ուղարկելու համար անհրաժեշտ է ընտրել ստացողին ընկերների ցուցակից, կամ մուտք գործել ստացողի պրոֆիլ, ընտրել քարտը, որից պետք է ելքագրվեն դրամական միջոցները և նշել գումարը: Օգտատիրոջն անհրաժեշտ չէ իմանալ ստացողի քարտի համարը, տվյալները հարցվում են ստացողից:

Փոխանցումը ստանալու համար ստացողին անհրաժեշտ է գործել իր պրոֆիլ, ապա “Փոխանցումներ” բաժին,  սեղմի “Ստանալ փոխանցումը” և մուտքագրի իր Mastercard քարտի համարը, որից հետո դրամական փոխանցման գումարը անմիջապես կհաշվեգրվի ստացողի քարտին:

“Վկոնտակտե” ցանցի միջոցով փոխանցում կատարելու համար անհրաժեշտ է բացել երկխոսության պատուհանը այն օգտատիրոջ հետ, ում ուղարկվում է փոխանցումը, այնուհետև ընտրել “Գումար” կետը, մուտքագրել գումարը և մեկնաբանություն, մուտքագրել ուղարկողի քարտային տվյալները և հաստատել փոխանցումը։ Ստացողը կստանա հաղորդագրություն  փոխանցումով, և նա կընտրի, թե որ քարտին հաշվեգրվի գումարը:

Mastercard և Maestro քարտերից “Վկոնտակտե” ցանցում ամսական մինչև 75 000 ռուբլի ընդհանուր գումարի չափով կատարած փոխանցումների համար միջնորդավճար չի գանձվում (ակցիայի շրջանականերում*): Նշված գումարը գերազանցելու դեպքում գանձվում է միջնորդավճար՝ 1%-ի չափով, նվազագույնը 30 ռուբլի:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ն MasterCard միջազգային վճարային համակարգի հետ համատեղ մեկնարկում են MasterCard PayPass ոչ կոնտակտային քարտերի թողարկումը

Այսուհետ ՎՏԲ-Հայաստան Բանկի կողմից թողարկվող բոլոր MasterCard քարտերը կթողարկվեն ոչ կոնտակտային տեխնոլոգիայով:

ԿԲ-ն անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 6 տոկոս

ԿԲ խորհուրդը նպատակահարմար է գտնում անփոփոխ թողնել դրամավարկային պայմանները, ինչի արդյունքում գնաճն աստիճանաբար կավելանա

«ԵԼՔ»-ն առաջարկում է Հայաստանում դեղերի իրացումն ազատել ԱԱՀ-ից

Դա, ըստ նախաձեռնության հեղինակների, կմեղմի դեղերի չափազանց բարձր գները Հայաստանում և կհանգեցնի դեղերի էժանացման։