Invalid username or password
ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է ձևակերպել ոսկյա իրերի գրավադրմամբ վարկեր՝ առավել շահավետ պայմաններով:
Բանկում ոսկյա իրերի գրավադրմամբ վարկ կարելի է ձևակերպել հետևյալ պայմաններով.
• վարկի տարեկան անվանական տոկոսադրույք` 1%-13,5%՝ ՀՀ դրամով վարկերի դեպքում, 1%-9%՝ ԱՄՆ դոլարով վարկերի դեպքում (տարեկան փաստացի տոկոսադրույք՝ 10.6%-24%): Ոսկյա իրերի գրավադրմամբ սպառողական վարկը ԱՄՆ դոլարով տրամադրվում է անկանխիկ եղանակով:
• վարկի գումարը՝ 30 հազ. ՀՀ դրամից/100 ԱՄՆ դոլարից մինչև – 3 մլն ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ,
• վարկը տրամադրվում է գնահատված ոսկու արժեքի մինչև 150%-ի չափով,
• վարկի մարման ժամկետը 80 օրից մինչև 5 տարի է, վարկի մարման եղանակը ընտրվում է հաճախորդի կողմից:
Ոսկյա իրերի գրավադրմամբ վարկերի շրջանակներում Բանկն իր հաճախորդներին բացառիկ հնարավորություն է ընձեռում ձեռք բերել ստանդարտացված ոսկու ձուլակտորներ վարկով՝ ձևակերպելով այն որպես գրավ անմիջապես գնման պահին:
Ոսկու գրավադրմամբ վարկ ձևակերպելիս հաճախորդներին ընձեռվում են հետևյալ առավելությունները.
Ինչպես նաև, ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է օգտվել այլ բանկերից և վարկային կազմակերպություններից լոմբարդային վարկերի գնման ծառայությունից՝ գրավի գնահատված արժեքից 30%-ով ավել գումար ստանալու հնարավորությամբ:
Ոսկյա իրերի գրավադրմամբ վարկ ձևակերպած հաճախորդ-վարկառուներին ՎՏԲ-Հայաստան Բանկը հնարավորություն է տալիս պարբերաբար ավելացնել գործող վարկի սահմանաչափը մինչև 10%:
ՎՏԲ-Հայաստան Բանկի վարկավորման պայմանների վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ Բանկի մասնաճյուղերում, Բանկի կայքում հղումով կամ զանգահարելով Կոնտակտային կենտրոն՝ 87-87 հեռախոսահամարով:
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
Դիտումներ 258
Ucom ընկերության ձայնային ծառայություններից օգտվող բաժանորդները կարճատև անհարմարություն են ունեցել տվյալների փոխանցման և որոշ դեպքերում նաև ձայնային ծառայություներից օգտվելիս։
Կարող ենք ասել, որ պետական ծախսերի աճի շնորհիվ պետությունը 2020թ-ին ավելի քան 2%-ային կետով նպաստել է ՀՆԱ-ի անկման մեղմմանը:
Մինչև մարտի 15-ը Ucom ընկերության ցանկացած վաճառքի և սպասարկման կենտրոնում, ինչպես նաև Ucom-ի առցանց խանութում ապառիկ ձևակերպելիս գնորդները կարող են ձեռք բերել նախընտրելի սմարթֆոնը, գաջեթը կամ աքսեսուարն առանց կանխավճարի։