Invalid username or password
ՎՏԲ-Հայաստան Բանկն իր հաճախորդներին առաջարկում է «Սպառողական նպատակներով վարկերի գնում» ծառայությունը, որի շնորհիվ հնարավորություն է ընձեռվում ՎՏԲ-Հայաստան Բանկի կողմից արտոնյալ տոկոսադրույքով ստացված միասնական վարկի գումարով մարել այլ բանկում/բանկերում կամ վարկային կազմակերպություններում առկա մեկ կամ միանգամից մի քանի վարկեր:
Այսուհետ Բանկի հաճախորդները կկարողանան ձևակերպել «Սպառողական նպատակներով վարկերի գնում» ծառայությունը՝ հատուկ իրենց համար մշակված բարելավված պայմաններով:
Օգտվելով նշված ծառայությունից, հաճախորդները`
– կստանան ավելի ցածր տոկոսադրույքով վարկ,
– կմիավորեն մեկ կամ մի քանի կազմակերպություններում սպասարկվող մի քանի վարկերի ամենամսյա վճարումները մի վճարման մեջ,
– կնվազեցնեն իրենց ամսական վարկային բեռը` ի հաշիվ վարկի ժամկետի երկարաձգման,
– կստանան ավելի մեծ գումարի վարկ, քան այլ բանկերում վարկերի հանրագումարը:
Հիշեցնենք, որ ՎՏԲ-Հայաստան Բանկից ստացված վարկի մարումները հնարավոր է շուրջօրյա իրականացնել Tel Cell և Easy Pay ընկերությունների ավելի քան 1500 վճարային տերմինալների, ինչպես նաև Ինտերնետ Բանկինգ համակարգի միջոցով:
«Սպառողական նպատակներով վարկերի գնում» ծառայության մասին ավելի մանրամասն տեղեկություն կարելի է ստանալ՝ այցելելով ՎՏԲ-Հայաստան Բանկի ցանկացած մասնաճյուղ կամ զանգահարելով Բանկի Միասնական տեղեկատու` 87-87 հեռախոսահամարով:
Դիտումներ 2589
Ucom ընկերության ձայնային ծառայություններից օգտվող բաժանորդները կարճատև անհարմարություն են ունեցել տվյալների փոխանցման և որոշ դեպքերում նաև ձայնային ծառայություներից օգտվելիս։
Կարող ենք ասել, որ պետական ծախսերի աճի շնորհիվ պետությունը 2020թ-ին ավելի քան 2%-ային կետով նպաստել է ՀՆԱ-ի անկման մեղմմանը:
Մինչև մարտի 15-ը Ucom ընկերության ցանկացած վաճառքի և սպասարկման կենտրոնում, ինչպես նաև Ucom-ի առցանց խանութում ապառիկ ձևակերպելիս գնորդները կարող են ձեռք բերել նախընտրելի սմարթֆոնը, գաջեթը կամ աքսեսուարն առանց կանխավճարի։