Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է «ՌԵՍՈ» ընկերության ապահովագրական ծառայությունների փաթեթն առավել շահավետ պայմաններով

Վերադարձ լուրերի բաժին

13:11 , 24 Հունիս 2016

ՎՏԲ-Հայաստան Բանկը, «ՌԵՍՈ» ապահովագրական ընկերության հետ համատեղ, առաջարկում է նոր պայմաններ` 4 տեսակի ապահովագրական պրոդուկտների ձեռք բերման համար, որոնք Ձեր կյանքը կդարձնեն առավել ապահով, հարմարավետ և անվտանգ: Տվյալ պրոդուկտները մշակվել են հատուկ ՎՏԲ-Հայաստան Բանկի այն հաճախորդների համար, ովքեր օգտվում են «ՌԵՍՈ» ապահովագրական ընկերության ծառայություններից:

ԱՊՊԱ
Գույքային վնասների դեպքում մեկ ապահովագրական պատահարի համար փոխհատուցվող գումարը կազմում է 1.8 մլն ՀՀ դրամ: Անձնական վնասների դեպքում մեկ ապահովագրական դեպքի համար փոխհատուցվող գումարը կազմում է 10 մլն ՀՀ դրամ, յուրաքանչյուր տուժողի համար՝ 3.3 մլն ՀՀ դրամ:

ԱՊՊԱ+
ԱՊՊԱ ծածկույթը գույքային վնասի դեպքում ընդլայնվում է մինչև 3 մլն ՀՀ դրամ, իսկ գույքային և անձնական վնասներով ընդհանուր փոխհատուցվող գումարը՝ մինչև 18 մլն ՀՀ դրամ:

Բժշկական ապահովագրություն
Անսահմանափակ քանակությամբ լաբորատոր և գործիքային հետազոտություններից, բժշկական խորհրդատվությունից, արտասահմանյան մասնագետների կողմից եզրակացության և երկրորդ բժշկական կարծիքից օգտվելու հնարավորություն, ինչպես նաև դժբախտ պատահարներից ապահովագրության ձևակերպում՝ վճարելով մեկ անձի համար ընդամենը 36 հազար ՀՀ դրամ:
Ապահովագրական գումարը կազմում է 4 միլիոն ՀՀ դրամ:

Գույքի ապահովագրություն
Անշարժ գույքի և դրանում առկա ունեցվածքի (տեխնիկա, կահույք և այլն) հափշտակման, կողոպուտի, հրդեհի և այլ պատահարների հետևանքով պատճառված վնասից ապահովագրություն՝ սկսած տարեկան 6000 ՀՀ դրամից:
Անշարժ գույքի ապահովագրության փոխհատուցվող գումարը կազմում է մինչև 10 մլն ՀՀ դրամ:

ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները կարող են ձևակերպել ապահովագրական պոլիսներ` առանց ապահովագրական ընկերության գրասենյակ այցելելու անհրաժեշտության: Բավական է այցելել Բանկի 65 մասնաճյուղերից մեկը, տեղում վճարել ծառայության դիմաց և ձեռք բերել ապահովագրական պրոդուկտը` խնայելով Ձեր ժամանակը:
ՎՏԲ-Հայաստան Բանկում «ՌԵՍՈ» ապահովագրական պոլիսների ձևակերպման պայմաններին ավելի մանրամասն ծանոթանալու համար կարող եք դիմել Բանկի մասնաճյուղեր, այցելել www.vtb.am կայք կամ զանգահարել ՎՏԲ-Հայաստան Բանկի Միասնական տեղեկատվական ծառայություն՝ 87-87 հեռախոսահամարով:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Կհաջողվի՞ արդյոք Կարեն Կարապետյանի կառավարությանը՝ մեծացնել հետաքրքրությունը լիզինգի նկատմամբ

Ֆինանսական վարձակալության՝ լիզինգի ծավալները վերջին 1.5 տարվա ընթացքում նվազել են

Բանկային ոլորտի կապիտալիզացիան հուլիսին նվազել է (գծապատկերներ)

Հայաստանում գործող 17 բանկերի հաշվեկշռային ընդհանուր կապիտալը 2017 թվականի հուլիսի վերջի դրությամբ կազմել է 653.7 մլրդ դրամ։

10 գծապատկեր՝ հայկական ֆեյսբուքի մասին

Հատուկ շեշտենք, որ այս ամենը, բնականաբար, խիստ սուբյեկտիվ է և հումորային։ Այնպես որ, պարզապես եկեք զվարճանանք։