Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է ուսանողական վարկեր՝ բարելավված պայմաններով

Վերադարձ լուրերի բաժին

18:17 , 11 Սեպտեմբեր 2020

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է հաճախորդներին ձևակերպել ուսանողական վարկեր բարելավված պայմաններով՝ «Բնակարան երիտասարդներին» ՈւՎԿ ՓԲԸ-ի վերաֆինանսավորմամբ պետական ծրագրի շրջանակներում: Այժմ, վարկի առավելագույն գումարն ուսման ամբողջ ընթացքի համար կազմում է 4 մլն. ՀՀ դրամ՝ նախկինում սահմանված 2.8 մլն. ՀՀ դրամի փոխարեն: Ուսման առավելագույն ժամկետը, որի վճարման նպատակով տրամադրվում է վարկը, սահմանվել է 5 տարի՝ նախկինում գործող 4-ի փոխարեն: Ինչպես նաև, վարկ ստանալու համար այլևս անհրաժեշտ չէ ուսանողի ծնողների կամ խնամակալների երաշխավորությունը. կարելի է ներկայացնել ցանկացած այլ անձի:

Պետական ծրագիրն ուղղված է երկրում բարձրագույն կրթության հասանելիության ավելացմանը, ինչը ՎՏԲ-Հայաստան Բանկի համար սոցիալական կարևորություն ունեցող խնդիրներից մեկն է: Ծրագրից կարող են օգտվել վճարովի հիմունքներով կրթություն ստացող պետական և պետական հավատարմագրություն ունեցող ուսումնական հաստատություններում բակալավրիատի, մագիստրատուրայի և կլինիկական օրդինատուրայի ուսանողները: Վարկը տրամադրվում է 50 000-ից մինչև 800 000 ՀՀ դրամ գումարի չափով՝ 1 ուսումնական տարվա վարձը վճարելու նպատակով (վարկի առավելագույն գումարը ուսման ամբողջ ժամանակահատվածի համար սահմանվում է 4 մլն. ՀՀ դրամ), տարեկան 6% կամ 7% տոկոսադրույքով՝ կախված ուսանողի առաջադիմությունից, 3 ամսից մինչև 10 տարի մարման ժամկետով:

Ուսանողական վարկ կարող են ձևակերպել 16-ից 65 տարեկան ՀՀ ռեզիդենտ քաղաքացիները: Վարկավորման բարելավված պայմանների համաձայն՝ վարկի երաշխավոր կարող է դառնալ վարկառուի կողմից ընտրված ցանկացած անձ. ծնողներից կամ խնամակալներից մեկի երաշխավորության առկայության պահանջն այլևս չի գործում:

Ծրագրի կարևոր առավելությունը նաև այն է, որ վարկի ձևակերպման ընթացքում երաշխավորի եկամուտների առկայության փաստը բավական է, իսկ դրանց բացակայության դեպքում, հնարավոր է ներգրավել համավարկառու: Ուսանողական վարկ կարելի է ձևակերպել ուսման ցանկացած ժամանակահատվածի վարձի վճարման նպատակով: Միջոցները տրամադրվում են փուլերով՝ յուրաքանչյուր ուսումնական տարվա համար տրամադրվում է 1 մասնաբաժին: Բացի այդ, նոր պայմանների համաձայն, փուլերի/տրանշերի առավելագույն քանակն ավելացել է՝ 4-ից դառնալով 5. յուրաքանչյուր փուլի գումարը հասցնելով մինչև 800,000 ՀՀ դրամի՝ նախկինում սահմանված 700,000 ՀՀ դրամի փոխարեն:

ՎՏԲ-Հայաստան Բանկում վարկի տրամադրման գործընթացը տևում է ընդամենը 1 աշխատանքային օր՝ վարկային պայմանագրի կնքման պահից: Միջոցները նույն օրը փոխանցվում են ուսումնական հաստատության բանկային հաշվեհամարին՝ առանց հաճախորդի մասնակցության անհրաժեշտության:

Ծրագրի ևս մեկ առավելությունը վարկի մարման եղանակն է: Վարկառուն հնարավորություն ունի ընտրելու մարման եղանակն, ըստ որի՝ ուսման ընթացում անհրաժեշտ կլինի մարել միայն վարկի տոկոսագումարները, իսկ հիմնական գումարը վճարել ուսման ավարտից հետո: Վարկի համար միջնորդավճարներ նախատեսված չեն:

*Վարկը տրամադրվում է տարեկան 9% տոկոսադրույքով, որից 2%-ը կամ 3%-ը, կախված ուսանողի առաջադիմությունից, սուբսիդավորվում է պետության կողմից:

Հիշեցնենք, որ ստեղծված Արտակարգ դրության պայմաններում Հայաստանի բնակչությանը աջակցելու նպատակով ՀՀ Կառավարության կողմից մշակված 14-րդ միջոցառման շրջանակներում, հաճախորդները կարող են ստանալ ուսանողական վարկ և օգտվել հատուկ լրացուցիչ արտոնություններից. մինչև 2020թ-ի վերջ վարկը կսպասարկվի տարեկան 0% կամ 4% տոկոսադրույքով՝ կախված ուսանողի առաջադիմությունից:

Վարկի տարեկան փաստացի տոկոսադրույքը կազմում է 6.17%-7.33%:

ՀՀ Կառավարության 14-րդ միջոցառման վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն կարելի է գտնել ՀՀ Կառավարության պաշտոնական կայքում 

Ուսանողական վարկի պայմանների մասին առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ Բանկի պաշտոնական կայքում  կամ զանգահարելով Բանկի Կոնտակտային կենտրոն՝ 87-87 հեռախոսահամարով:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

5000 նոր աշխատատեղեր կամ չվարձատրվող արձակուրդից վերադարձածներ

ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված հուլիս ամսվա պաշտոնական թվերը փաստում են, որ 2020թ.-ի հուլիսին գրանցված աշխատողների թվաքանակը հունիսի նկատմամբ նվազել է 554-ով։

25.09.2020: Շաբաթական ամփոփ տվյալներ

Սեպտեմբերի 14-20-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 99.4 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 39.6 մլն ԱՄՆ դոլար:

Հայաստանի ստարտափ ակադեմիայի «Traction» ծրագիրը կներկայացնի իր 9 շրջանավարտ-ընկերություններին առցանց անցկացվող Դեմո օրվա ընթացքում

Եվրոպական միության և Վիվա-ՄՏՍ-ի աջակցությամբ իրագործվել է Հայաստանի ստարտափ ակադեմիայի «Traction» ծրագրի առաջին շրջանը: