Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է շահավետ պայմաններ ուսանողական վարկերի համար

Վերադարձ լուրերի բաժին

12:09 , 24 Հունվար 2020

ՎՏԲ-Հայաստան Բանկը բոլոր ուսանողներին և նրանց ծնողներին առաջարկում է օգտվել
հատուկ մշակված կրթական նպատակների համար ուսանողական վարկի շահավետ պայմաններից: Բանկը մշակել է ուսանողական վարկ` ոչ միայն ԲՈՒՀ-երի ուսման վարձերի վճարման համար, այլև վճարովի դպրոցների, տարբեր ուսումնական հաստատությունների, դասընթացների և պարապմունքների վարձերի վճարման համար: Ուսանողական վարկը հնարավորություն է տալիս հոգալ ոչ միայն ՀՀ տարածքում, այլ նաև արտերկրում սովորող ուսանողների և աշակերտների ուսման ծախսերը:

Ձևակերպել ուսանողական վարկ կարող են ինչպես ուսանողի/աշակերտի ծնողները, ազգակիցները, այնպես էլ հենց իրենք՝ ուսանողները, ովքեր համապատասխանում են Բանկի պահանջներին:

Ուսանողական վարկի ձևակերպման համար չի պահանջվում երաշխավորություն:
Կրթական նպատակներով վարկը տրամադրվում է ՀՀ դրամով`հետևյալ պայմաններով`
• տարեկան տոկոսադրույք՝ 15% – 16.5%,
• վարկի գումար՝ 50 հազ. – 5 մլն ՀՀ դրամ (ուսման վարձի գումարի 100% չափով),
• վարկի ժամկետ՝ 3 ամսից մինչև 5 տարի,
• նախնական որոշման կայացում – մինչև 2 աշխատանքային օր,
• վարկային հաշվի սպասարկման միջնորդավճարներ՝ նախատեսված չեն:

Վարկի մարման եղանակը հաճախորդն ինքն է ընտրում հետևյալ տարբերակներից՝
1. հավասարաչափ մարում մինչև ուսման ժամկետի ավարտը,
2. միայն տոկոսագումարի մարում ուսման ժամկետի ընթացքում, իսկ ուսման ավարտից հետո՝ հիմնական գումարի մարում:

Ուսման համար կրթական նպատակներով վարկեր տրամադրվում են հետևյալ հաստատություններում սովորելու համար՝

  • տեղական,
  • միջազգային,
  • միջազգային հաստատությունների մասնաճյուղերում,
  • տարբեր ուսումնական դասընթացների համար:

Ուսանողական վարկերի տրամադրման պայմանների վերաբերյալ ավելի մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ ՎՏԲ-Հայաստան Բանկի մասնաճյուղերում, www.vtb.am կայքում կամ զանգահարելով Բանկի Կոնտակտային կենտրոն՝ 87-87 հեռախոսահամարով:

* Տարեկան փաստացի տոկոսադրույք՝ 16.61%-24%

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է վճարային քարտեր  ուսանողներին

ՎՏԲ-Հայաստան Բանկը, միջազգային Visa վճարահաշվարկային համակարգի հետ համատեղ, մեկնարկել է iStudent քարտը, որը նախատեսված է միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողների համար:

Համաշխարհային բանկը հակաճգնաժամային 4 միջոցառման գծով անհատույց համաֆինանսավորող կլինի

Այդ մասին տեղեկացրել է փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը: