Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է ձեռք բերել վճարային մատանիներ իջեցված արժեքով

Վերադարձ լուրերի բաժին

18:29 , 25 Սեպտեմբեր 2020

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկում է ակցիա և առաջարկում հաճախորդներին գնել վճարային մատանիներ իջեցված արժեքով, ընդամենը` 75.000 ՀՀ դրամով, նախկին` 125.000 ՀՀ դրամի փոխարեն: Ակցիան գործում է սեպտեմբերի 25-ից մինչև 2020 թվականի դեկտեմբերի վերջ:

Նաև առկա են վճարային մատանիների նոր տեսակներ. անփայլ և փայլուն կերամիկա՝ հարթ մակերեսով կամ եռանկյունաձև տաշվածքով, ցանկացած ճաշակի համար՝ գույների մեծ ընտրությամբ՝ սև, սպիտակ, կապույտ և վարդագույն:

Վճարային մատանին նոր քայլ է անհպում վճարումների զարգացման մեջ և եզակի կրիչ՝ ստեղծված տեխնոլոգիաների, ֆինանսների և օգտատերերի նախասիրությունների հիման վրա:

Վճարային մատանին ապահովում է պլաստիկ քարտի բոլոր գործառույթները, այսինքն՝ այն կարելի է ակտիվորեն օգտագործել ապրանքների և ծառայությունների դիմաց վճարումներ կատարելիս, բանկոմատներից և POS-տերմինալներից միջոցներ կանխիկացնելիս՝ բոլոր անհպում քարտեր ընդունող սարքերի միջոցով:

Վճարային մատանին ոչ միայն ժամանակակից, այլ նաև հարմարավետ կրիչ է, պարզապես անհրաժեշտ է մատանին մոտեցնել տերմինալին և վճարումը կիրականացվի ակնթարթորեն: Մատանին աշխատում է առանց մարտկոց, ջրակայուն և ջերմակայուն է:

Մատանիով անկանխիկ վճարում կատարելու համար կարիք չկա Ձեզ մոտ ունենալ բանկային քարտ, իսկ մինչև 20,000 ՀՀ դրամի վճարումները կարելի է կատարել առանց PIN կոդի մուտքագրման:

Վճարային մատանին տրամադրվում է Visa Gold կամ Visa Platinum քարտի հետ միասին՝ առցանց գործարքներ կատարելու նպատակով:

Նշենք, որ մատանին կարելի է կցել նաև ՎՏԲ-Հայաստան Բանկի գործող պրեմիում քարտերին:
Վճարային մատանու գործողության ժամկետը 5 տարի է:

Նորաձև ու օրիգինալ մատանին, բացի ֆինանսական գործիք լինելուց, կարող է լինել նաև հետաքրքիր նվեր՝ Ձեզ հարազատ մարդկանց համար:

Մատանին տրամադրվում է գեղեցիկ նվեր-տուփով:

Մատանին կարելի է պատվիրել ՎՏԲ-Հայաստան Բանկի 73 մասնաճյուղերից յուրաքանչյուրում կամ առցանց  հղումով:

Վճարային մատանիների և Բանկի քարտերի մասին առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ Բանկի պաշտոնական կայքում  կամ զանգահարելով Բանկի Կոնտակտային կենտրոն՝ 87-87 հեռախոսահամարով:
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

2020 թվականին ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հավաքագրել է 1 տրլն 385.2 մլրդ դրամի եկամուտ

ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը ներկայացրել է 2020 թվականի ընթացքում հավաքագրված եկամուտները:

15.01.2021: Շաբաթական ամփոփ տվյալներ

2020 թ. դեկտեմբերի 28-ից 2021 թ. հունվարի 10-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 58.9 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 29.3 մլն ԱՄՆ դոլար:

«ՄՈԳՈ»-ից վերադարձման ենթակա գումարների մասին

Պատասխանատվության միջոցը կիրառվել է «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքով և ՀՀ ԿԲ Խորհրդի 28.07.2009 թվականի թիվ 229-Ն որոշմամբ հաստատված կանոնակարգ 8/05-ով սահմանված պահանջների խախտման արդյունքում. կիրառվել է տուգանք՝ 500.000 ՀՀ դրամ գումարի չափով։