Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է հեռահար ծառայությունների նոր հնարավորություններ

Վերադարձ լուրերի բաժին

13:58 , 22 Օգոստոս 2018

ՎՏԲ-Հայաստան Բանկն, ընդլայնելով իր հեռահար ծառայությունների շրջանակը, հաճախորդներին է առաջարկում նոր հնարավորություններ. Բանկից հետադարձ զանգի պատվեր, հաշվի վերաբերյալ տեղեկանքի/քաղվածքի պատվեր, ավտոմատ եղանակով քարտային հաշվի իրական մնացորդի ստուգում:

«Պատվիրել զանգ» ծառայություն

Բանկից հետադարձ զանգի պատվերի ծառայությունը զգալիորեն կբարձրացնի Բանկի հետ հաղորդակցության հարմարավետությունը և հնարավորություն կընձեռի հաճախորդներին խնայել Բանկ զանգահարելու հետ կապված իրենց ֆինանսական միջոցները: Բանկից հնարավոր է զանգ պատվիրել հաճախորդին հարմար ժամի. աշխատանքային օրերին՝ 09:00-20:00 ժամանակահատվածում, և շաբաթ օրերին 10:00-17:00՝ ոչ միայն Հայաստանի տարածքից, այլ նաև արտասահմանից:

Հետադարձ զանգ պատվիրելու համար անհրաժեշտ է այցելել Բանկի www.vtb.am կայքը և լրացնել կարճ հայտ, թողնելով հետադարձ զանգի համար անհրաժեշտ տեղեկատվություն (ԱԱՀ, հեռախոսահամար, զանգի համար հարմար ժամ): «Պատվիրել զանգ» ծառայությունից հաճախորդները կարող են օգտվել նաև այն դեպքում, եթե չեն կարողացել կապ հաստատել Բանկի հետ՝ թողնելով հետադարձ զանգի հայտ Բանկի կայքում, ինչից հետո հեռախոսավարը անմիջապես կկատարի հետադարձ զանգ:

«Պատվիրել տեղեկանք» ծառայություն

ՎՏԲ-Հայաստան Բանկում կարելի է պատվիրել հաշվի գծով տեղեկանք կամ քաղվածք հեռահար եղանակով: Պատվիրել հաշվի գծով տեղեկանք կամ քաղվածք կարելի է Բանկի՝ www.vtb.am կայքի միջոցով, հարցման մեջ նշելով արդեն իսկ պատրաստի տեղեկանքը (օրինակ` դեսպանատուն ներկայացնելու համար և այլն) կամ քաղվածքը ստանալու համար հարմար ժամը և մասնաճյուղը: Տեղեկանք կամ քաղվածք պատվիրելու համար հաճախորդին անհրաժեշտ է լրացնել օնլայն հայտ` Բանկի www.vtb.am կայքի «Պատվիրել օնլայն տեղեկանք/քաղվածք» բաժնում և կատարել հետագա ցուցումները, ինչը կզբաղեցնի ընդամենը մի քանի վայրկյան: Տեղեկանքը պատվիրելուց հետո հաճախորդը կարող է հայտում նշված ժամին այցելել մասնաճյուղ և անմիջապես ստանալ պատրաստի տեղեկանքը/քաղվածքը:

Տվյալ ծառայության սակագինը կազմում է 1000 ՀՀ դրամ, ի լրումն Բանկում գործող տեղեկանքների/քաղվածքների ստացման ստանդարտ սակագնին: Սակագինը կգանձվի հարցման մշակման պահին՝ հաճախորդի կողմից նշված հաշվից:

Քարտային հաշվի մնացորդի ստուգում 56 07 08 համարին զանգի միջոցով

ՎՏԲ-Հայաստան Բանկի քարտապանները հնարավորություն ունեն ցանկացած ժամի աշխարհի ցանկացած կետից ստուգել իրենց քարտային հաշվի մնացորդը մի քանի վայրկյանում:

Քարտային հաշվի իրական մնացորդի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար անհրաժեշտ է զանգահարել Բանկի Պրոցեսինգային կենտրոն +37410 56 07 08 հեռախոսահամարով, որը նշված է քարտի ետնամասում և, հետևելով ձայնային ազդանշաններին, տոնային ռեժիմով ընտրել անհրաժեշտ մենյուն, որից հետո հավաքել քարտի 16-նիշանի համարը և բանկային գաղտնաբառը: Ձայնային մենյուի ծառայությունը ՎՏԲ-Հայաստան Բանկի քարտապաններին ապահովում է քարտային հաշվին մնացորդի վերաբերյալ արագ, անվճար և անվտանգ տեղեկատվության ստացում օրը 24 ժամ առանց օպերատորի հետ կապ հաստատելու անհրաժեշտության:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ԱԺ արտահերթ ընտրությունները կթանկացնեն ֆեյսբուքյան գովազդը

«ԱԺ ընտրությունների քարոզարշավի ընթացքում ֆեյսբուքյան գովազդային ծառայության պահանջարկը կտրուկ աճելու է…

Առաջին անգամ ՎՏԲ-Հայաստան Բանկը «Սիլ Ինշուրանս»-ի հետ համատեղ գործարկում է հիփոթեքային վարկավորման կանխավճարի ապահովագրություն

ՎՏԲ-Հայաստան Բանկը «Սիլ Ինշուրանս» ապահովագրական ընկերության հետ համագործակցության շրջանակներում առաջին անգամ մեկնարկում է ցածր կանխավճարով հիփոթեքային վարկերի տրամադրումը

Կոնվերս Բանկը՝ հաջողության պատմություններ կերտող բանկ

Կարիերայի և ձեռնարկատիրության ամենամյա տոնավաճառի ընթացքում Կոնվերս Բանկը ներկայացվել է որպես հաջողության պատմություններ կերտող Բանկ